Նույն սկզբունքով մենք Մասիսը կարող ենք համարել ադրբեջանական, իսկ Բաքուն ու Սումգայիթը պետք է մեզ տան. ինչո՞ւ չեն տալիս. Էդիկ Մինասյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/23/2021

Նույն սկզբունքով մենք Մասիսը կարող ենք համարել ադրբեջանական, իսկ Բաքուն ու Սումգայիթը պետք է մեզ տան. ինչո՞ւ չեն տալիս. Էդիկ Մինասյան

 Հիմնական պատճառը հենց Արցախն  էր, մեր չքնաղ տարածքների կորուստն էր՝ մոտ 10 հազար քառ. կմ, այդքան էին մեր ազատագրված տարածքները: Պատկերացրեք՝ դրա մեծագույն մասը մենք կորցրինք, ու նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը ամենավատ հետևանքն ունեցավ: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը՝ պատմական գնահատական տալով Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակին:



«Կորսված տարածքի ֆիքսումը չափազանց դժվար ու ծանր անդրադարձ ունեցավ: Եվ պարտվողական հոգեբանությունը, փաստորեն, արդեն Արցախից սկսված գերիշխող դեր սկսեց խաղալ: Դա է ցավալի իրողությունը: Իսկ դա եղավ երկրի ղեկավարի անմիջական թելադրանքով: Նրա խոսքերը Ազգային ժողովում, որ մինչև ԱԺ-ի համաձայնությունը չլինի՝ չեն գնա այդ քայլին, և տարբեր հայտարարություններ մինչև այդ իսկությանը չէին համապատասխանում: Եվ այս ամենը, նաև Ալիևի հոխորտանքը, պայմանավորված էր հենց այս պարտվողական հոգեբանությամբ, որը գերիշխող է այսօրվա ղեկավարության հոգեբանության մեջ»,- ասաց Մինասյանը:


Նա անվստահություն հայտնեց նաև հետագա համաձայնությունների հետ կապված: Ըստ պատմաբանի՝ պարտվողական հոգեբանությունը բերում է զիջման քաղաքականության:


«Այսօր խոսում ենք Տավուշի շրջանի 7 գյուղերի զիջման մասին: Չափազանց ցավալի իրողություն է: Չմոռանանք նաև, որ շարունակության մեջ մենք կորցնում ենք նաև մեր երկրի անկախությունը, անվտանգությունը»,- ասաց Մինասյանը:


Վերջինս տարակուսում է՝ ինչպես է հակառակորդը մտել մեր անպաշտպան գոտի, որտեղ են եղել այդ ժամանակ սահմանապահները, որ թշնամին կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել մեր սահմաններից ներս գտնվող տարածքները:


Մինասյանը շեշտեց՝ դեռ Խորհրդային իշխանության տարիներին դեռ տարածքներ կային, որ ադրբեջանաբնակ էին, բայդ դա չի նշանակում, որ դրանք ադրբեջանական էին:


«Նոյեմբրյանի շրջանի գյուղերը՝ Ոսկեպարից սկսված, հիմնականում ադրբեջանաբնակ էին մի քանի գյուղը, բայց հայերն էլ էին նրանց կողքը բնակվում: Դրանք մեր վերահսկողության տակ են անցել ազատագրական պատերզմի արդյունքում: Այդ տարածքները ազատագրվել են: Այսօր նույն սկզբունքով մենք Մասիսը կարող ենք համարել ադրբեջանական, որովհետև բնակչության քանակ կար էնտեղ ապրող, կամ եթե նույն հոգեբանությամբ մոտենանք՝ թուրքերը Բաքուն պետք է տան: Չէ որ այնտեղ 70 հազար հայություն կար, 70 հազարանոց համայնք կար: Նույն ձևով հիշենք Սումգայիթը՝ 200 հազարից ավելի: Այդ դեպքում՝ դե թող իրենք տան, այդ քաղաքները համարեն հայկական: Ինչո՞ւ չեն տալիս»,- ասաց Մինասյանը:


Պատմաբանը նշում է, որ մեր բնակավայրերի հայկականությունը ապացուցելը միանշանակ է:


«Թող վերցնեն Վլադիմիր Մովսիսյանի «Հողի ճակատագրով» աշխատանքը կարդան, որ Նոյեմբերյանի շրջանի այդ ամոբղջ տարածքները հետ են բերվել Խորհրդային պետության տարիներին: Իհարկե եղել են նաև սխալներ մեր կոմունիստ ղեկավարների կողմից մեր տարածքներից են զիջել, բայց այդ տարածքները հետագայում հետ են վերադարձվել»,- ասաց Մինասյանը:


Պատմաբանը խիստ մտահոգություն հայտնեց ստեղծված իրավիճակով և երկրի ապագայով: Նա կարծում է, որ հակառակորդի մոտ «ախորժակը ուտելիս է բացվում» տրամաբանությունն է և նրանք էլ ավելի նոր պահանջներ կներկայացնեն:


Անդրադառնալով սահմանազատման աշխատանքներին և առաջնորդվող քարտեզներին՝ պատմաբանը նշեց, որ ներկայում այդ գործընթացները ընթանում են GPS համակագով, որը հակառակորդին ձեռնտու է:


«Այն ժամանակ ընդգծված սահմանային գծեր չկային՝ ընդհանուր Խորհրդային պետություն էր և նրանց հաջողվել էր որոշ տարածքներ հայտարարել, որ զավթել են, օրինակ արոտավայրեր ձեռք գցեն, բայց մի բան հայտնի էր, որ հիմնական հատվածով տարածքներն ամբողջությամբ Խորհրդային Հայաստանինն էին: Այսօր նրանց նպատակները շատ ավելի հեռուն գնացող են. նրանք հայտարարում են, որ Սևանա լիճը, Երևանը իրենց տարածքներն են: Նրանք չեն կանգնում որևէ բանի առաջ, անընդհատ շարունակում են իրենց քարոզը, և շարունակական իմաստով վերջնական իրենց նպատակին հասնելու քաղաքականությունն են իրագործելու»,- ասաց Մինասյանը:


Նա շեշտեց՝ խորհրդային քարտեզներով հստակ սահմանված է, որ այն տարածքները, որտեղ հառակորդը հիմա փորձում է առաջ գալ, հայկական են:


«Կան միջազգային պայմանագրեր, որոշակի պայմանվորվածություններ ձեռք բերված, բայց այսօր ոչինչ հաշվի չեն առնում: Թելադրող կողմը Ադրբեջանն է և պարտադրում է, որ իր ուզածն իրականություն դառնա: Մեր պարտվողական հոգեբանության արդյունքն է այս ամենը: Եվ հաշվի չի առնվում ոչինչ ու ժամանակ էլ չի տվում. կոնկրետ դրվում է պահանջ արագ այդ տարածքը լքելու, քանի որ հաղթողի կարգավիճակով Ադրբեջանը իր հարցերը փորձում է լուծել»,- ասաց պատմաբանը:


Ըստ նրա՝ ստեծված իրավիճակից լուծումը օր առաջ այս իշխանության հրաժարականն է: 


Արփինե Պետրոսյան


armdaily.am




Комментариев нет: