Ռուսաստանի առաջ պետք է հարց դրվի կամ դաշնակից ես, կամ ոչ, չի լինում կիսահղի վիճակ, դուք մեր ձեռքուոտքները կապում եք, թույլ չեք տալիս, որ մենք դաշնակցային հարաբերություններ զարգացնենք, բայց չեք կատարում ձեր պարտավորությունները. Արա Պապյան - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

5/25/2021

Ռուսաստանի առաջ պետք է հարց դրվի կամ դաշնակից ես, կամ ոչ, չի լինում կիսահղի վիճակ, դուք մեր ձեռքուոտքները կապում եք, թույլ չեք տալիս, որ մենք դաշնակցային հարաբերություններ զարգացնենք, բայց չեք կատարում ձեր պարտավորությունները. Արա Պապյան

 Armdaily.am-ի զրուցակիցը քաղաքագետ Արա Պապյանն է։ 



—Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Известия թերթի հետ զրույցում հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։ Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունները, սահմանային իրողությունները՝ ինչպե՞ս կարելի է հասկանալ կամ գնահատել այս հայտարարությունը։ 



-Սա պետք է ընկալել իմ կանխատեսումներից մեկի իրագործում, որ դեռևս արել էի 2013-ին, երբ Սերժ Սարգսյանը ստորագրեց պարտավորություն՝ ԵԱՏՄ մտնելու վերաբերյալ, առ այն, որ Արցախը դառնալու է մանրադրամ՝ Ադրբեջանին բերելու տարբեր ռուսական ենթակայության տակ գտնվող կառույցներ։ Սա բացահայտում է պատերազմի բուն նպատակը, թե ինչու էր Ռուսաստանին պետք այս պատերազմը և ինչու էր Ռուսաստանին պետք այդ պատերազմում Հայաստանի պարտությունը։ Ամեն ինչ շատ պարզ է, մեր հաշվին հերթական անգամ լուծում է իր աշխարհաքաղաքական շահերը, ես կարծում եմ՝ Հայաստանը պետք է կտրուկ հակադարձի և ասի, որ ինքը վետո կդնի, իսկ եթե դա չի անցնի, Հայաստանը պետք է դուրս գա բոլոր կառույցներից, որովհետև չի կարող Ադրբեջանի հետ միևնույն կառույցում լինի, այն բանից հետո, երբ Ադրբեջանը ոտնահարել է իր բոլոր պարտավորությունները։ 


— Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին, իհարկե, դիմել էինք խորհրդատվություն ստանալու համար, բայց արդեն 10 օրից ավելի է ադրբեջանական ուժերը ՀՀ տարածքում են և հեռանալու ցանկություն կամ մտադրություն չի էլ ցուցաբերում։ Ի՞նչ պետք է կամ ի՚նչ կարող է անել ՀՀ կառավարությունը՝ որ չի անում, խնդրին իրապես լուծում տալու համար, որովհետև մենք տեսնում ենք, որ առայժմ որևէ դրական տեղաշարժ չկա։



— ՀՀ իշխանությունները պետք է դիմեն ՄԱԿ—ի անվտանգության խորհուրդ՝ ՄԱԿ-ի կանոնադրության 34-րդ հոդվածի հիման վրա, երբ կա պետությունների միջև վեճ, որը կարող է հանգեցնել պատերազմի և խաղաղության խաթարմանը և պետք է ասի, որ իմ հարևան երկիրը հստակ ագրեսիա է կիրառում։


Այսինքն, պետք է օգտագործի ՄԱԿ-ի անդամակցությունից բխող իր իրավունքները։ Հաջորդը. ինչու ենք միայն ՀԱՊԿ ասում, կա Ռուսաստան, որը հստակ պարտավոություն ունի պաշտպանել ՀՀ տարածքներն ու սահմանները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ սահմանները։ Այդ հարցը պետք է դրվի Ռուսաստանի առաջ, կամ դաշնակից ես, կամ դաշնակից չես, չի լինում կիսահղի, կամ դաշնակից ես, կամ ոչ։ Դուք մեր ձեռքուոտքները կապում եք, թույլ չեք տալիս, որ մենք դաշնակցային հարաբերություններ զարգացնենք, որովհետև ասում եք՝ մենք դաշնակցային հարաբերություններ ունենք ու չի լինի նաև ուրիշի հետ, բայց չեք էլ կատարում ձեր պարտավորությունները։ 


— Պարոն Պապյան, որքան հասկանում ենք, սրա հակափաստարկը, թե ինչու չեն կատարում իրենց պարտավորությունները, այն է, որ չկա հստակ սահման, նախ պետք է որոշենք սահմանները, որ հետո միայն հասկանանք, ադրբեջանիցիները Հայաստանի սահմաններից ներս են, թե ոչ, հիշո՞ւմ եք «վիճելի տարածքներ ձևակերպումը»։ Այս համատեքստում մենք կարո՞ղ ենք պահանջներ ներկայացնել։


— Այդ դեպքում Ռուսաստանն ինչպես էր պարտավորովում Ադրբեջանի հետ մեր սահմանները պաշտպանել։ Այդ պարտավորությունն ամրագրված է միջպետական փաստաթղթում։ Իմ կարծիքով՝ վիճելի է Դաշտային Ղարաբաղի տարածքը, որովհետև դա Հայաստանի առաջին հանարպետության տարածք է՝ ճանաչված Ազգերի լիգայի կողմից, իրենք էլ կասեն, թե ոչ, սա ՍՍՀՄ-ի ժամանակ չի եղել Հայաստանի կազմում, եղել է Ադրբեջանինը, դա վիճելի է, բայց Սովետական Հայաստանի սահմանից ներս գտնվող տարածքի մասին խոսելիս օգտագործել վիճելի՝ հնարավոր չէ։ Գուցե սահմանագիծն է վիճելի՝ 100 մետր այս կողմ, կամ 100 մետր այն կողմ, բայց խոսքը 100 մետրի մասին չէ, այլ մի քանի կիլոմետրի։


Եթե դու ունես դաշնակից, որը անընդհատ պետք է պատրվակներ ման գա իր պարտակությունները չանելու համար, ինքը կգտնի այդ պատրվակները։ Դրա համար որքան շուտ ազատվես այդ դաշնակցից՝ այնքան լավ։ 


— Արդեն մի քանի օր է տարածվում է որ Սև լճի տարածքում ադրբեջանական ներկայությունը հասել է 1000-ի, թեև ամենասկզբում խոսվում էր ընդամնեը 200 զինվորականի մասին, արդեն խոսվում է նաև տեխնիկայի առկայության մասին։ Արդյո՞ք, սա վկայում է, որ հետ գնալու նպատակ կամ ցանկություն անգամ չկա։     


— Սա առաջին հերթին վկայում է մեր նկատմամբ ճնշում բանեցնելու Ադրբեջանի պատրաստակամության մասին։ Ի վերջո զենքի ուժի ցուցադրումը առաջին հերթին ճնշում է, հոգեբանական, ռազմական, որովհետև մենք չգիտենք՝ կուտակումից հետո դա կմնա կուտակման մակարդակի, թե կվերաճի հարձակման, որովհետև ամեն մի կուտակում վտանգավոր է։ Նորից մենք գալիս ենք դաշնակիցների պարտավորությունների և այլն։


Ընդհանրապես վտանգի առկայությունը ևս արձագանքման կարիք ունի, ոչ միայն հարձակումը։ Տեսեք, ՌԴ-ն ասում է, դու իրավունք չունես, քո երկրի տարածքում այլ պետության ռազմաբազա տեղակայես, քանի որ այդ ռազմական բազան կարող է տեսանակորեն մեզ համար վտանգ ներկայացնել։


Մենք հիշում ենք նաև որ Ռուսաստանը պահանջում էր, որ արևելյան Եվրոպայի տարածքում, զորքեր չտեղակայվեն և այլն, քանի որ համարում է, որ իր դեմ կարող է օգտագործվի, իսկ հիմա այս ոչ թե հնարավոր է, այլ այդ կուտակումը փաստացի կա, և ակնհայտ է, որ այդ վտանգը կա։ Հետևաբար, ՌԴ-ն պետք է իր դաշնակցային պարտավորությունները կատարի բայց չի անում, ու ցավոք, մեր իշխանություններն էլ դրանից հետևություններ չեն անում։ 


— Պատերազմից 6 ամիս է անցել, սակայն մեր սահմանների կահավորում չի իրականացվել։ Ի՞նչ ժամկետներում է, սովորաբար արվում ասենք Զինուժի խրամատավորում կան նվազագույն կահավորում իրականացվում։ 


— Նվազագույն ժամկետ կա՝ դա 48 ժամն է, բայց ակնկալել, որ մերոնք 48 ժամում կարող էին խրամատավորվել և այլն՝ հնարավոր չէ։ 


— Բայց 6 ամիս է անցել։ 


— Այո 6 ամսում պետք է անեին։ Ես ինքս Աղֆանստանում եմ ծառայել և մենք ունեինք հրետանային բրիգադ, և բնականաբար մենք տեղից տեղ էինք շարժվում, և այնտեղ, որտեղ պետք է 48 ժամից ավելի մնայինք, դիրքավորվում էինք, խրամատներ պետք է փորվեին և այլն։ Բայց մեր բանակն այսօր այնքան է թուլացած, իսկ պետությունն անգործության մատնված, որ ցավոք դա չի լինում։ Սա է իրավիճակը։ 


— Չկրակելու հրամանը ինչի՞ մասին է։ 


— Չկրակելու հրամանը ամեն գնով պատերազմից խուսափելու մասին է վկայում։ Որովհետև այս ամիսների ընթասքում փոխանակ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ խոսեին, որոնց կողմից եղել են մեզ աջակցելու հստակ ակնարկներ և նոր զինատեսակներ բերեին ու բանակը ոտքի կանգնեցնեին՝ ոչինչ չեն արել, բացի հերթական դատարակախոսություններից։ 


— Ինչո՞ւ են մեր իշխանություները համառորեն մերժում անգամ խոսել արևմուտքիք առաջարկն ընդունելու մասին։ 


— Որովհետև իրենց բուն նպատակը իշխանություն պահելն է, իսկ Արևմուտիք հետ հարաբերություն նշանակում է՝ Պուտինի հետ հարաբերություններ սրել։ Պուտինի հետ հարաբերություններ սրել, նշանակում է առաջիկա ընտրություններում ստանալ լուրջ խնդիրներ, իսկ լուրջ խնդիրներ իրենք չեն ուզում, իրենք աթոռ են ուզում և պաշտոն։ 


— Տեղեկոըթյուններ են տարածվում, որ Փաշինյանը պատրաստվում է հանձնել իշխանությունը։ Դուք նման տպավորություն ունե՞ք։ 


— Ոչ, ես դրան չեմ հավատում։ Փաշինյանը մինչև վերջին հնարավորությունը կառչած է մնալու իշխանությանը, այլ բան է, որ իշխանության ձևը կարող է փոխվել, ասենք ինքը վարչապետ չլինի, անցնի մեկ այլ պաշտոնի և այլն և այլն։ Քանի որ միևնույն է ոչինչ չի կարողանում անել, գուցե դառնա նախագահ, բայց իշխանությունից նա հրաժարվողը չէ։ Նրա կյանքի նպատակը իշխանությունն է եղել։



Комментариев нет: