«Հակամարտությունը լուծված է, և ես կարծում եմ, որ կարիք չկա վերադառնալ այդ հարցին». Ալիև - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/11/2021

«Հակամարտությունը լուծված է, և ես կարծում եմ, որ կարիք չկա վերադառնալ այդ հարցին». Ալիև

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է: Այս մասին գրում է minval.az կայքը:


«Ես պատերազմից հետո բազմիցս ասել եմ, և հիմա ուզում եմ կրկնել, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է: Ադրբեջանն այդ հարցը լուծել է ինքնուրույն ՝ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Ալիևը պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:



Նրա խոսքով` «Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր չկա»: «Հակամարտությունը լուծված է, և ես կարծում եմ, որ կարիք չկա վերադառնալ այս հարցին: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծվել, ապա դա նրա խնդիրն Է»,-ասել է Ալիևը:


«Եթե հակամարտությունը լուծված չէ, ապա ինչպե՞ս պետք է լուծվի: Ստացվում է, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունը կորցրե՞լ է իր ուժը: Ես պարզապես չեմ կարող սա հասկանալ: Նոյեմբերի 10-ին փաստաթուղթ է ստորագրվել հակամարտության կարգավորման վերաբերյալ: Սա հրադադարի փաստաթուղթ չէ, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել այն: Թող բացեն և տեսնեն, թե քանի հոդված կա այս փաստաթղթում: Հրադադարի մասին միայն 1 կետում է գրված»,-ասել է Ալիևը:


Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ փաստաթուղթը պարունակում է նաև կետեր՝ կապված կոմունիկացիոն ուղիների բացման հետ: «Եթե հակամարտությունը չի լուծվել, ապա ի՞նչ հաղորդակցության մասին կարող է խոսք լինել: Եթե հակամարտությունը չի լուծվել, ապա ինչո՞ւ են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետները հանդիպում ունենում, ինչի՞ շուրջ են պայմանավորվում,»,-ասել է Ալիևը:

Комментариев нет: