Քիմ Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/01/2021

Քիմ Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել

 Համացանցում բազմաթիվ հրապարակումներ են հայտնվել, որոնցում նշվում է, որ ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը նոր սիրավեպ ունի, գրում է Tatler.ru-ն։



Համացանցում ենթադրում են, որ հեռուստաաստղը սիրավեպ է սկսել CNN-ի լրագրող Վան Ջոնսի հետ։ Առայժմ հայտնի չէ, թե որքան լուրջ են հարաբերությունները։ Հայտնի է, որ նրանք ծանոթացել են, երբ Քիմը համագործակցում էր #cut50 իրավաբանական խմբի հետ։ Քարդաշյանի ու Ջոնսի սիրավեպի մասին տեղեկությունն արդեն իսկ քննարկվում են Թվիթերում. կարծիք կա, որ Քիմը կարող է զուգընկերոջն օգտագործել իր իրավաբանական կարիերայի զարգացման համար։



Ջոնսը 2019թ․-ին բաժանվել է կնոջից՝ Ջանա Քորթերից․ նրանք միասին ապրել են 14 տարի։ Քարդաշյանն այս տարվա փետրվարին դիմել է Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու համար։ Նրանք չորս երեխա ունեն՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն եւ Փսալմը։ Զույգի բաժանման մանրամասները կցուցադրվեն «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի եզրափակիչ եթերաշրջանում։

Комментариев нет: