Մենք ամեն ինչ զրոյից ենք սկսելու, աշխարհի 87 երկրներում մենք ունենք սփյուռք, պատկերացրեք, եթե այդ պոտենցիալն Հայաստանում լինի․ Արա Աբրահամյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/23/2021

Մենք ամեն ինչ զրոյից ենք սկսելու, աշխարհի 87 երկրներում մենք ունենք սփյուռք, պատկերացրեք, եթե այդ պոտենցիալն Հայաստանում լինի․ Արա Աբրահամյան

 Մեր հայրենիքը համակարգային ճգնաժամային իրավիճակում է, հնարվոր չէ բառերով արտահայտել, թե մենք այսօր որտեղ ենք։ 



Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրամյանը։ «Ովքեր են հասցրել այս վիճակին, այս վիճակին հասցրել են Հայսատանի բոլոր իշխանությունները՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկած մինչև այսօրվա իշխանությունները։ Այսօրվա կառավարությունը, որ պարտվել է, ճգնաժամի հիմական պատասխանատուներից մեկն է, բայց այսօր էլ Հայաստանում իշխանության է մի մարդ, որը ոչինչից գաղափար չունի։ Ես եղել եմ սահմաններում, շփվել եմ մարդկանց հետ, մարդիկ չգիտեն՝ ուր են տանում իրենց, չգիտեն ում ընտրեն։ Ասում են՝ Դուք ասեք, պարոն Աբրահամյան, ում ընտրեք։ Մի ընտանիքում 4 մարդ կա, 4-ն էլ տարբեր քաղաքական հայացքներ ունեն, բոլորը հավատը կորցրել են»։


Նա ընդգծեց, որ այս պայմաններում չի կարելի ընտրությունների գնալ։ «Ինչ ընտրություն, ում է շահավետ այսօր ընտրությունների գնալ։ Սահմանային նման իրավիճակում դա նոր ցնցումներ է առաջացնելու։ Ուր է մեր պետրականությունը, պաշտպանական գիծը, ուր է մեր արտաքին քաղաքականությունը, մեր բարեկամ երկրները։ Ինչ ասես ասում է մեզ ադրբեջանի նախագահը, միշտ մենք ենք իրենց ասել, հիմա իրենք են ասում՝ Ղարաբաղն արդեն իրենցն է, հիմա էլ անցել են Հայաստանին, երբ մենք չենք կարողանում համախմբվել հանուն մեր երկրի մեր ժողովրդի շահի ՝ էլ ի՞նչ եք ուզում։ Այս իրավիճակում մենք գնում ենք խորացնելու է ճգնաժամը, գնում են ընտրությունների, որը շոու է լինելու։ Հիմա 20 –ից ավելի կուսակցություն ուզում է գնալ ընտրության, վստահեցնում եմ, այդ ընտրությունները ոչ մի տեղ չեն տանելու»։

Նա ընդգծեց, որ ուզում է համախմբել 10 մլն հայի, կապ չունի թե որտեղ են նրանք, ես կարծում եմ, որ ամբողջ աշխարհին պետք է բացատրել Հայաստանի դերը տարածաշրջանում։ «Մենք պետք է սկսենք զրոյից։ ես արդեն 2 շաբաթ այստեղ եմ, ու տեսնում եմ մարդկանց հուսահատությունը, նրանք ասում են, որ պետք է ընտրեն երկու չարիքից փոքին ։ Մենք պետք է ճիշտ ընտրությւոն անենք»։

Անդրադառնալով արտքաին քաղաքականությանը՝ նա ընդգծեց, որ Ռուսաստանը մեր ստրատեգիական գործընկերն է, բայց դա չի նշանակում, որ այլ երկրների հետ չենք կարող աշխատենք։ Աշխարհի 87 երկրներում մենք ունենք սփյուռք, մենք պետք է օգտագործենք 87 երկրների գիտական պոտենցիալը։ Պատկերացրեք, եթե այդ պոտենցիալն Հայաստանում լինեին, դուք պատրկերացնում ենք, թե դա ինչ ուժէ։Ինձ վերջերս մի բանաձև ներկայացրին «3-7-7», բացատրեմ, 3 մլն հայ այստեղ է, 7-ը աչտերկրում կարող են օգնել, որ վաճառենք 7 մլրդ մարդկանց այն ինչ հնարավոր է այստեղ ստեղծել» Դա հնարավոր է, եթե ես Մալիշկայից կարողացել են Ռուսաստանում ու աշխարհում իմ տեղը գտնել, , ապա ինչու չենք կարող փոքր երկրի տնտեսություն առաջ տանեք։ Մենք պետք մեր ուժերին հավատանք։ Մեզ պետք է համախմբել առողջ ուժերի, մտածող ուժերի։ Պետքէ վերջ տալ դեմագոգային, ի՞նչ է նշանակում հպարտ քաղաքացի, գիտե՞ն թե ինչ է նշանակում հպարտ քաղաքացի։ Մենք պետք է շատ լավ ապրենք, մենք ունենք այդ ներուժը բայց ոչինչ չենք անում։ Ես փորձում եմ առողջ ուժերը իրար մiացնել։»

Նա անաև նշեց, որ ինքն անձամբ չի կարող մասնակցել ընտրություններին, սահմանադրությունը թույլ չի տալիս, «Երկիրը կործանել են հիմա էլ աահմանադրությունից են խոսում, կոչ եմ անում սփյուռքից մեր հայրենաիկիներին գալ ու մասնակցել ընտրություններին»։

Աբրահամյանը նաև ընդգծեց, որ վստահում է «Ալյանս» կուսակցույանն ու նրա առաջնորդին, քանի որ այդ կուսակցության և իր ծրագրերը համընկնում են։ Այն դաշինքը որ մենք կնքելու ենք՝ լինելու հայրենիքը առաջ տանելու համար։



Комментариев нет: