ԱԺ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու․ նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին, կտևի 12 օր. (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

5/11/2021

ԱԺ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու․ նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին, կտևի 12 օր. (տեսանյութ)

 ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում փոխվելու է քվեաթերթիկի ձևը։ Որոշումը կայացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր հրավիրված հերթական նիստին։





«Քվեաթերթիկի նմուշը փոխվում է, այսուհետ ԱԺ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի դրա վրա որևէ նշում չի կատարվելու, և ընտրողը քվեարկությունը կատարելու է հետևյալ կերպ՝ ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնի ծրարի մեջ»,-պարզաբանեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը՝ նշելով նաև, թե քանի որ ԱԺ ընտրությունները կայացվելու են զուտ համամասնական կարգով, ապա քվեաթերթիկը չի ունենալու հետևի հատված։


«Այսինքն՝ չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու»,-նշեց նա։ 


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մեկնարկելու է հունիսի 7-ից և շարունակվելու է մինչև հունիսի 18, ժամը՝

24-ը։


Նրա խոսքով՝ ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև 2021-ի մայիսի 26-ը, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ կարող են ներկայացվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 25 օր առաջ, ժամը՝ 18։00-ն, այն է՝ 2021-ի մայիսի 26-ը։


«Կուսակցությունների դաշինքները նշված ժամանակահատվածում նաև կարող են ներկայացնել դիմումներ՝ 5 քմ-ն գերազանցող մակերեսով գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար»,-հավելեց նա։


Տիգրան Մուկուչյանը նշեց նաև, որ թեկնածուների, կուսակցությունների կամ դաշինքի անդամ կուսակցությունների ինքնաբացարկի մասին դիմումների ներկայացման ժամկետը հունիսի 10-ն է։ 

Комментариев нет: