ՔՊ-ն առաջիկա ընտրություններում ակնկալում է ստանալ ընտրողների 60 տոկոսի քվեն, բոլոր նախադրյալները կան. Նիկոլ Փաշինյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/31/2021

ՔՊ-ն առաջիկա ընտրություններում ակնկալում է ստանալ ընտրողների 60 տոկոսի քվեն, բոլոր նախադրյալները կան. Նիկոլ Փաշինյան

 Քաղաքացիական պայմանագիրն այսօր Երևանի 5 շտաբներում կայացած հանդիպումները եզրափակեց Կենտրոնի գրասենյակի համակիրների հետ: Այստեղ Նիկոլ Փաշինյանը հիմնականում կազմակերպչական հարցերից խոսեց: Ասաց ՔՊ-ի շտաբների ցանցն ու ակտիվը հանրապետությունում ձևավորված է, և ըստ էության կուսակցությունը հիմա պետք է իրականցնի քարոզչության ամենաակտիվ փուլը: Դիմելով ներկաներին նաև նշեց. «Ձեզ հայտնի շրջանակները մանիպուլիացիաների փուլ են սկսել, որին պետք չէ տրվել»:




Քաղաքացիական պայմանագիրն առաջիկա ընտրություններում ակնկալում է ստանալ ընտրողների 60 տոկոսի քվեն: Դրան հասնելու համար օրենքի սահմանում ամեն ինչ անելու են:


Այսօր, ըստ Փաշինյանի, երկրում բացառիկ իրավիճակ է  ստեղծվել, ընտրության են մասնակցում Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարները: Ժողովուրդն իրավունք ունի իր գնահատականը տալ յուրաքանչյուրին:


«Սա որպես ուղերձ եմ ուզում ասել: Այսօր ունենք բացառիկ իրավիճակ: ՀՀ բոլոր ժամանակների ղեկավարները ընտրություններին մասնակցելու են, և ՀՀ քաղաքացին ունի հնարավորություն տալ իր գնահատականը յուրաքանչյուրին:


Մենք հանրությունից ակնկալում ենք, որ այս ընտրությունները կդառնան բառիս քաղաքական իմաստով դատ-դատավարություն ՀՀ բոլոր ժամանակների բոլոր իշխանությունների գործունեությանը:




Եվ սա բերելու է նրան, որ մեր պատմության այս շրջափուլն ամփոփենք և բացենք նոր էջ 3-րդ հանրապետության պատմության համար: Եվ հույս ունենք, որ այդ էջի գլխագիրը լինելու է մեր կարգախոսը՝ Ապագա կա: Բայց այդ արձանագրումը բերելու է ոչ թե սպասման, այլ գործողոթյան:


Ինչ պետք է անել, որ հաստատվի ներքաղաքական կայունություն, անցնենք սոցիալ-տնտեսական անվտանգային հարցերի լուծմանը: Նման բան հնարավոր է, եթե ՔՊ-ն ստանա ընտրողների 60 տոկոսի քվեն: Բոլոր նախադրյալներն առկա են: Ըստ հասարակական կարծիքի ուսումնասիրությունների, մենք ինչպես եղել, այնպես էլ շարունակում ենք մնալ առաջատարը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:




Комментариев нет: