Արթնացեք: Մենք Էն ժողովուրդը չենք, որը պետք է խեղճանա: Նման կոչով այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում հրավիրված շտապ հանրահավաքի ժամանակ հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ, «Արար» կենտրոնի ղեկավար Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, դիմելով արվեստագետներին:
«Մենք էն ժողովուրդը չենք, որին պետք է խեղճացնեն: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը: Այսօր 50 դրամի խնդիր չի, այսօր էլետրականության խնդիր չի, այսօր մեր հայրենիքը արյունահոսվում է: Կոչ եմ անում բոլորիդ՝ մեր ամբողջ ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը, ոտքի կանգնենք բոլորս և փորձենք իրար հետ՝ ձեռք ձեռքի տված բարձրացնենք մեր հայրենիքը: Կեցցե Հայաստանը»,- ասաց Մրոն:
No comments:
Post a Comment