Գեղարքունիքի համայնքապետերը՝ տարածվող տեսանյութի մասին, թե թշնամին Սևանից 5 կմ-ի վրա է - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/22/2021

Գեղարքունիքի համայնքապետերը՝ տարածվող տեսանյութի մասին, թե թշնամին Սևանից 5 կմ-ի վրա է

 Քիչ առաջ համացանցում սկսեց տեսանյութ տարածվել, իբրև թե Ադրբեջանցիները Սևանից 5 կիլոմետր հեռու են։ Ըստ այդմ՝ ադրբեջանցիները պնդում են, որ գրավել են Սևանա լճի մերձակա բարձունքները և ուղիղ գծով գտնվում են լճից 5 կիլոմետր հեռավորության վրա։



Մենք փորձեցինք կապ հաստատել Գեղարքունիքի մարզի այն համայնքների ղեկավարների հետ, որտեղ վերջին օրերին թշնամու տեղաշարժ էր նկատվել։


Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ թշնամին արդեն մի քանի օր է որևէ առաջխաղացում չունի։ Ինչ վերաբերում է տարածված տեսանյութին՝ նա ասաց, որ նման բան իրենց հատվածում չկա։


«Նույն դիրքերում են, պատկերացում չունեմ, թե եթե առաջացած լինեն, ապա որտեղից կարող էին առաջանալ։ Մեր տղաները հիմա բարձրացել են դիրքեր, կարծում եմ, այսօր նրանց հետ էլ կապվելու եմ։ Երբ իջնեն՝ տեղյակ կլինեմ, ինչ է կատարվում»։


Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը ArmDaily.am-ին հայտնեց, որ իրենց հատվածում էլ իրավիճակի փոփոխություն չկա։ «Մեզ մոտ որտեղ եղել են՝ նույնպես էլ կան, մնացել են նույն դիրքում, մենք Սևանից հեռու ենք, մեզ մոտից առաջխաղացում չկա, միգուցե այլ հատվածներում է՝ ես տեղյակ չեմ, մեզ մոտ նույն տեղում նստած են»։


Հարցին, թե արդյոք ավելացել է հակառակորդի թվաքանակը՝ նա պատասխանեց, որ թիվ չի կարող նշել, որովհետև բոլորը միանգամից տեսանելիության դաշտում չեն։


«Մեքենաներով երբեմն գալիս են, երբեմն գնում են, տեղափոխություններ են անում, բայց ես չեմ կարող ասել՝ թիվը փոխվում է, թե՝ ոչ»։


ArmDaily.am-ի հետ զրույցում Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետիքյանն ընդգծեց, որ միանշանակ կարող է ասել, որ տեսանյութը իրականությանը չի համապատասխանում։



«Սուրտ է, նման բան չկա, եդքան մոտ Սևանին դեռ ոչ մի հատվածում չեն հասել իրենք, ես վստահ կարող եմ ասել, որովհետև միայն 5 րոպե առաջ եմ խոսել սահմանային համայնքների իմ գործընկերների հետ, որևէ տեղ առաջխաղացում չկա։ Մարդկանց մեջ խուճապ առաջացնելու համար սուտ լուրեր են տարածում։ Եթե նման բան լիներ, ամենառաջինը ես այդ մասին կբարձրաձայնեմ»։


Նա նշեց, որ այս պահին համեմատաբար խաղաղ է և միջադեպեր էլ առանձնապես չեն եղել։ «Գուցե թեթև ինչ-որ բաներ են, որ անգամ նկատելու էլ չեն։ Ես դա չեմ ասում, որ արդեն կարող ենք հանգիստ լինենք, թե վերջ՝ սրանից հետո արդեն ամեն ինչ խաղաղ է լինելու, դա կարող է նաև խաբուսիկ լինել։ Այս խաղաղ վիճակը ինչի կարող է հանգեցնել՝ չգիտեմ, քանի որ եթե չկա երկկողմանի որևէ համաձայնություն, որ իրենք պետք է հետ գնան, դա նշանակում է, որ իրենք կամ շատ վստահ են, որ իրենց դիրքերում մնալու են, կամ ինչ -որ բան են պլանավորում, սա իհարկե պարզապես իմ կարծիքն է, Աստված տա բանակցություններով կարողանանք հասնել նրան, որ նահանջեն։ Բայց ինչ մնում է տարածված տեսանյութերին, թե Սևանից 5 կմ հեռավորության վրա են՝ կրկնեմ միանշանակ սուտ է»:


Հարցին, թե հնարավոր է, որ թիվ ավելացած լինի՝ ասաց հնարավոր է, որ փոքր տատանումներ լինեն, բայց էական փոփոխություն նաև թվաքանակի չի նկատվում։




Комментариев нет: