Սյունիքում շունը տիրոջը չի ճանաչում, ադրբեջանցիները նախորդ 3 օրվա համեմատ ավելացել են. Վահե Հակոբյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/22/2021

Սյունիքում շունը տիրոջը չի ճանաչում, ադրբեջանցիները նախորդ 3 օրվա համեմատ ավելացել են. Վահե Հակոբյան

 Սյունիքում հիմա շունը տիրոջը չի ճանաչում, թեև ադրբեջանցիներն էլ առաջ չեն եկել, սակայն նախորդ 3 օրվա համեմատ նրանց թիվն ավելացել է։



Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը։ «Որքան գիտեմ՝ բանակցությունները փակուղի են մտել։



Պետք է հասկանալ, թե այսօրվա իշխանությունները ի՞նչ քայլերի կգնա, ամեն ինչի պետք է պատրաստ լինել, անգամ եթե պետք լինի, այո, պետք է էսկալացիայի գնալ, ի վերջո, կախված է նրանից, թե ինչ իրավիճակ է ստեղծվել և ինչի են մեզ բերել»։ Նա ընդգծեց, որ բանակցությունները փակուղի են մտնել, որովհետև Փաշինյանը բան է խոստանում, հետո հետ է կանգնում, հետո նորից է խոստանում, նորից է հետ կանգնում։


«Էս ապիկարը նման է նռնակով կապիկին, ու չգիտես՝ որտեղ ու երբ է գցելու այդ նռնակը, կամ առհասարակ՝ նետելու է, թե ոչ։ Նա փոխանակ դիմի մեր դաշնակցին, ինչ-որ բաներ պահանջի ու պնդի՝ հիմա ամբողջ աշխարհով ինչ-որ անհասկանալի աղմուկ է բարձրացնում, այսօր 15-ից ավելի դեսպան է գալիս Սյունիք, ես ենթադրում եմ, որ սա մեր դաշնակցի դժգոհությունն էլ է հարուցում»։ Նա նաև տեղեկացրեց, որ, այո, հայկական կողմից նույնպես զինուժի կուտակում կա։


«Ավելին, արդեն մի քանի օր է կամավորականները նույնպես դիրքերում են ու չեն իջնում դիրքերից»։ Անդրադառնալով նախօրեին հրապարակված տեսանյութին՝ նա ասաց, որ հայկական կողմից որևէ կրակոցի չարձակումը հնարավոր է լինի թե հրամանի արդյունք, թե բարոյալքված վիճակի հետևանք, որ այսօր տիրում է մեր բանակում։ Անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին՝ Վահե Հակոբյանն ընդգծեց, որ վստահաբար հայտնած տեղեկությունն համապատասխանում է իրականությանը և որ նման փաստաթուղթ բնականաբար կա։



«Միակ լուծումը այս իրավիճակում կարող է լինել այն, որ այս տականքները մեր կյանքից վերանան։ Հակառակ դեպքում՝ մենք իրար հետևից կորցնելու ենք տարածքներ։ Իրենք չեն սիրում իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենք շուն-շան որդի են, չեն սիրում Հայաստանը, չեն սիրում հայերին, սրանք անաղուհաց քրդի շներ են, որոնք երկիրը վերջին 6 ամսվա ընթացքում հասցրել են այնպիսի վիճակի, որ ես ցանկացած զարգացում կարող եմ սպասել։ Ինչ վերաբերում է օրեր առաջ իր դեմ սկսված արշավին՝ նա ընդգծեց որ իշխանությունների արձագանքը բնական է։


«Իհարկե, նման արշավ պետք է լիներ, իրենք ինչ-որ բան են պայմանավորվում, չեն ուզում հրապարակել, մենք դրա մասին իմանում ու բարձրաձայնում ենք, իսկ իր ուսապարկերը մտնում են մեդիադաշտ ու սկսում են փնովել մեզ, Նիկոլը, փուռը տալով իր թիմակիցներին, հետո խոստովանում է, որ այո, այն ինչ մենք ենք ասում՝ իրականությանն համապատասխանում է։ Իրականում Նիկոլը կրկին փակուղի է ընկել։ Հիշում եք, երբ առաջին անգամ Սերժ Սարգսյանն «ցուգցվանգ» բառն օգտագործեց, բոլորն ասում էին՝ էս ինչ բառ է օգտագործում, այ, հիմա Նիկոլը էլի «ցուգցվանգի» մեջ է։


Հիշո՞ւմ եք, երբ պատերազմի 23-րդ օրը ռուսներն առաջարկեցին կանգնեցնել պատերազմը՝ 5 տարածքները հանձնելով, իսկ մնացածի մասին բանակցությունների սեղանի շուրջ խոսենք՝ այդ ժամանակ մենք չէինք տա Հադրութ, Շուշին, Քարվաճառը, իսկ ինքը ասեց չէ, որ ինքը կարծում էր ու կողքից էլ լենանազարյաններն էին հուշել, որ իրենց դավաճան կասեն ու ինքը շարունակեց, մինչև բերեց ավելի սոսկալի վիճակի՝ մի քանի հազար ավելի զոհերի ու անասելի տարածքային կորուստների, հիմա, եթե մոդելավորենք այն օրերի իրավիճակն ու այն, ինչ կատարվում է այսօր, նույն բանն է։


Փոխանակ հիմա կանգնեցնի, հեռանա, գնա ու մենք փորձենք իրավիճակը կայունացենել՝ նա նորից իր բոսյակների հետ կախվել է աթոռից ու ավելի է վատացնելու վիճակը։ Մեզ 1 ամիս է մնացել մինչև ընտրություններ ու այս 1 ամսվա ընթացքում ինքը կարող է երկիրը 6 անգամ վաճառի։ Ու դեռ մե՞նք ենք քաղաքական դիվիդենտ հավաքողները»։


 



Քրիստինե Հովհաննիսյան 


armdaily.am

Комментариев нет: