Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/05/2021

Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի

 Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի: Նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում:




«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- «Արմենպրես»-ին ասացին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:


Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Բաքվից Երևան է տեղավոխվել են Ռոբերտ Վարդանյանը, Սամվել Շուխյանը, Սերան Թամրազյանը։

Комментариев нет: