2 պատերազմ ենք տեսել, բայց նման բան չէր եղել, որ թշնամին այսքան մոտ լիներ. Կութի գյուղապետ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/17/2021

2 պատերազմ ենք տեսել, բայց նման բան չէր եղել, որ թշնամին այսքան մոտ լիներ. Կութի գյուղապետ

 Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ համայնքում իրավիճակը շարունակում է նույնը մնալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը:



«Ոնց կա այնպես էլ մնացել է, իրենք վերեւում են նստած, մերոնք էլ ներքեւում ու ոչ մի նորություն չկա դեռ»,- ասաց նա:



Չիտչյանը հայտնեց, որ գյուղում նշանառության տակ են հայտնվել, ոչ միայն դպրոցը, այլ նաեւ տները:


«Գյուղպետարանի շենքն ու դպրոցը զինվորականներին ենք տվել, կարող է դասեր էլ չլինեն, բայց երեխաները գյուղում են: Տեսնենք` ինչ կլինի, այսպես անորոշ նտսած սպասում ենք»,-ասաց նա:

Չիտչյանը հայտնեց, որ արոտավայրերը  թշնամու տեղակայմանը մոտ վայրերում է ընկնում եւ անվտանգ չէ անասուններին արոտավայրեր տանելը:


Կութի գյուղապետի խոսքով` իրենք երբեք նման իրավիճակում չեն հայտնվել եւ դրանից էլ այսպես տագնապած են:


«Այսպես չէր եղել, որ գյուղին մոտ թշնամին գար ու մենք էլ տեսնեինք, երկու պատերազմ ենք տեսել, բայց նման բան չէինք տեսել»,-ասաց նա:


 Չիտչյանը հայտնեց, որ գյուղ են այցելել Գեղարքունիքի մարզպետը, ՄԻՊ-ը եւ պատգամավորները, սակայն այս այցերը անարդյունք են եւ համյանքապետը կարծում է, որ սահմանգծում պետք է  կատարվի, որ նման խնդիրներն այլեւս չառաջանան:


Նշենք, որ օրեր առաջ ադրբեջանցի զինվորակաները առաջ են եկել Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային մասերում եւ դեռեւս հետ չեն գնացել:

Комментариев нет: