ԿԲ նախագահ․ Բանկերը 2.5 մլրդ դրամի վարկ են ներել զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/19/2021

ԿԲ նախագահ․ Բանկերը 2.5 մլրդ դրամի վարկ են ներել զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին

 PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսական համակարգը մոտ 2.5 միլիարդ դրամի վարկ է ներել զոհվածներին, զոհվածների կամ անհետ կորածների ընտանիքների անդամներին և վիրավորներին։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ նշելով, որ բանկերը դա արել են առանց կառավարությունից օժանդակության։



ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:


«Ես խոսում եմ բանկերի ու վարկային կազմակերպությունների մասին. 2.5 միլիարդ դրամ՝ առանց կառավարությունից մեկ դրամ օժանդակություն ստանալու», - ասել է Գալստյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։


Նշվել է նաև, որ չնայած գնաճի և գնաճային սպասումների որոշակի ավելացմանը՝ Կենտրոնական բանկի համարժեք գործողությունների արդյունքում իրավիճակը գնահատվում է կառավարելիության տիրույթում և հիմնականում խարսխված:

Комментариев нет: