Տեր-Պետրոսյանը 2 անգամ անհաջող փորձել է հեղափոխություն անել, հիմա որոշել է անել ավազակապետական հեղափոխություն․ Փաշինյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/05/2021

Տեր-Պետրոսյանը 2 անգամ անհաջող փորձել է հեղափոխություն անել, հիմա որոշել է անել ավազակապետական հեղափոխություն․ Փաշինյան

 



Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընդդիմադիր քաղաքական գործունեության արդյունքում երկու անգամ փորձել է անել իշխանափոխություն, կամ հեղափոխություն, մեկը եղել է 2008 թվականի ժողովրդավարական հեղափոխությունը, որը չի ստացվել, երկրորդը եղել է բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, որի ճակատագիրը բոլորս գիտենք, թերևս պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել և անել ավազակապետական հեղափոխություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով՝ ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը, որով նա ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկել էր ընտրությանը մասնակցել մեկ դաշինքով։


«Մի երկու տերմին էլ կա, որ ես ուղղակի իմ կարգավիճակի բերումով չեմ օգտագործում, բայց կռահեցիք ավազակապետականի շարունակությունը: Գիտեք, ես մտածեցի, որ մարդիկ կային, որ 1997-1998 թվականներից պնդում էին, որ սա թատրոն է, խաղ են այս քաղաքական գործընթացները և այլն: Հիմա այս խոսակցությունները ենթադրում եմ՝ ավելի կակտիվանան, և այդպես պնդող մարդիկ կասեն նաև իմ և ոչ միայն իմ երեսով կտան ու կասեն՝ տեսաք, բա որ էն ժամանակ ասում էինք՝ այս ամենը թատրոն է, իզուր գնացիք էդ ամեն ինչի մեջ մտաք: Միակ բանը, որ քաղաքական գործունեության ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանին մեծ ճշգրտությամբ հաջողվել է նախկինում, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին իշխանության բերելն է և իշխանության պահելն է, որը փաստորեն ոմանց ջանքերով խափանվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:



«Կարող եմ հաջողություն մաղթել մեր ժողովրդին եւ վստահություն հայտնել, որ ավազակապետական հեղափոխությունը չի ստացվի»,-ասաց նա:

Комментариев нет: