Այս տարի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երեւանի կենդանաբանական այգու մուտքը մանուկների համար անվճար չի լինի: Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Կենդանաբանական այգու լրատվական բաժնից:
Նկատենք, որ նախորդ գրեթե տասը տարիներին Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար անվճար էր (բացառությամբ 2020 թվականի կորոնավիրուսային սահմանափակումների ժամանակահատվածի):
«Ամեն տարի չէ, որ Հունիսի 1-ին այգու մուտքն անվճար է եղել: Եթե անվճար է եղել, ապա եղել են հովանավորներ, որոնց հետ համագործակցության արդյունքում այցելուներին (միայն փոքրերին) հնարավորություն է տրվել այգի գալ անվճար»,- «Հայկական ժամանակի» հարցմանը պատասխանեցին այգու լրատվականից՝ հավելելով՝ Հունիսի 1-ի գնացուցակը ոչնչով չի տարբերվելու մյուս՝ ոչ տոնական օրերի գներից:
Ընտանեկան փաթեթի (2 չափահաս եւ 3 երեխա) արժեքն է աշխատանքային օրերին 2900 դրամ, շաբաթ եւ կիրակի՝ 4000: Մեծահասակներ (70+ տարեկան) համար այգի այցելությունները բոլոր օրերին անվճար է: Անվճար է նաեւ 0-ից 3 տարեկան երեխաների համար: 3-ից 15 տարեկանների համար աշխատանքային օրերին տոմսի արժեքը 500 դրամ է, շաբաթ-կիրակի՝ 600: Չափահասների (16+ տարեկան) համար աշխատանքային օրերին՝ 800 դրամ, շաբաթ-կիրակի՝ 1200:
Հավելենք նաեւ, որ Երեւանի կենդանաբանական այգու պաշտոնական էջում արդեն հրապարակվել է Հունիսի 1-ին սպասվելիք միջոցառումների ժամանակացույցը, որը ներկայացնում ենք ստորեւ.
12:00 -13:00 - երգեր ու պարային ելույթներ
13:00 - 14:00 - համերգային ծրագիր
14:00 - 14:10 - օղակներով շոու
14:10 -14:40 - համերգային ծրագիր
14:40 -14:50 - կրակներով շոու
15:20 - 15:40 - աճպարարական համարներ
15:40 - 16:30 - համերգային ծրագիր
16:30 - 16:50 - հեծանիվով համարներ
17:00 - 19:00 - համերգային ծրագիր:
No comments:
Post a Comment