Տեսանյութի դեպքը տեղի է ունեցել մայիսի 17-ին, սահմանի արևելյան հատվածում, նշանակվել է ծառայողական քննություն․ ՊՆ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/20/2021

Տեսանյութի դեպքը տեղի է ունեցել մայիսի 17-ին, սահմանի արևելյան հատվածում, նշանակվել է ծառայողական քննություն․ ՊՆ

 ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:



ՊՆ-ն նշում է, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը: 

Комментариев нет: