Արարատի մարզում դանակի հարվածներից ստացած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Նորաշենի գյուղապետի պաշտոնակատարի եղբայրը, նրա «Porsche Cayenne»-ը փախցրել են. Shamshyan.com - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

4/27/2021

Արարատի մարզում դանակի հարվածներից ստացած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Նորաշենի գյուղապետի պաշտոնակատարի եղբայրը, նրա «Porsche Cayenne»-ը փախցրել են. Shamshyan.com

 Արարատի մարզում ապրիլի 25-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում «Արտաշատ» բուժկենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի և գլխի աջ գագաթաքունքային շրջանների կտրած ծակած վերքեր, ձախ նստաներվի վնասում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։



Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, նա բժիշկներին միայն հայտնել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 33-ամյա Պետիկ Հարությունյան է։ Ոստիկանները տաք հետքերով պարզել են նաև, որ նույն օրը ժամը 13։20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում 3-հոգի վիճաբանել են Պ․ Հարությունյանի հետ, որի ժամանակ էլ նրանցից մեկը դանակի մի քանի հարվածներ է հասցրել Պ․ Հարությունյանին, որից հետո երեքով հափշտակել են Պ․ Հարությունյանին պատկանող «Porsche Cayenne» մակնիշի 88 OC 888 համարանիշի ավտոմեքենան և դիմել փախուստի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետի պաշտոնակատար Արտակ Հարությունյանի եղբայրն է և Բանգլադեշում հայտնի «Նեպտունի Համիկի» սանիկն է։ 

Комментариев нет: