Instagram-ի օգտվողներն ամբողջ աշխարհում կկարողանան որոշում կայացնել՝ թողնե՞լ արդյոք օգտվողների հավանումները («լայքեր») իրենց գրառումների տակ, ասել է Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսպիսով, մենք փորձարկում ենք նոր գործառույթ, որը թույլ է տալիս ձեզ որոշել, թե ինչն է ձեզ ավելի հարմար՝ չտեսնել ուրիշների գրառումների տակ «լայքե՞րը», անջատել այդ հաշվարկը ձեր գրառումների համա՞ր, թե՞ պահպանել դրանք»,- ասվում է Մոսերիի հաղորդագրության մեջ։
Մեկ տարի առաջ Instagram-ը սկսել է փորձարկել այս գործառույթը աշխարհի յոթ երկրներում, այդ թվում՝ Կանադայում եւ Բրազիլիայում: Եւ այս նախաձեռնության վերաբերյալ արձագանքներ հավաքելու արդյունքում սոցիալական ցանցը նշել է, որ որոշ օգտվողներ, այնուամենայնիվ, դեռ ցանկանում են պահպանել «լայքերի» քանակը՝ իրենց գրառումների ժողովրդականությանը հետեւելու համար:
No comments:
Post a Comment