Շոկոլադից, մրգերից և պաղպաղակից քաղցր աղանդեր. պարզապես ցնցող համ (ՎԻԴԵՈ) - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

4/10/2021

Շոկոլադից, մրգերից և պաղպաղակից քաղցր աղանդեր. պարզապես ցնցող համ (ՎԻԴԵՈ)

Ներկայացնում ենք, թե ինչպես կարելի է մի քանի րոպեում պատրաստել շոկոլադից, պաղպաղակից և մրգերից համեղ աղանդեր։



Բաղադրիչներ


շոկոլադի սալիկ – 300 գրամ

պաղպաղակ – 200 գրամ

միրգ

թխվածքաբլիթ

շոկոլադի փշրանքներ կամ կակաո

Պատրաստման եղանակը


Շոկոլադը մասերի բաժանել և հալեցնել գոլորշու վրա։ Բաժակը շուռ տալ, վրան փաթաթել փայլաթիթեղ (фольга), քսել հալեցված շոկոլադը և դնել սառնարանը 15–20 րոպեով մինչև պնդանա։ Կտրել ցանկացած միրգ։ Զգուշությամբ պոկել շոկոլադե բաժակը փայլաթիթեղի վրայից և մեջ դնել պաղպաղակ, թխվածքաբլիթի կտորներ և կտրատած միրգը։ Կարելի է խառնել բոլոր բաղադրիչները։ Վրան ցանել շոկոլադի փշրանքներ կամ կակաո։ Վայելեք...

No comments:

READ MORE