Ջոզեֆ Բայդենն օգտագործելով «ցեղասպանություն» բառը մեծ սխալ թույլ տվեց. անհետևանք չի մնա. Էրդողանի աշխատակազմ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

4/24/2021

Ջոզեֆ Բայդենն օգտագործելով «ցեղասպանություն» բառը մեծ սխալ թույլ տվեց. անհետևանք չի մնա. Էրդողանի աշխատակազմ

 ՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը, օգտագործելով «ցեղասպանություն» բառը 1915 թ. իրադարձությունների մասին, մեծ սխալ թույլ տվեց Թուրքիայի հետ կապված: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:



«Հայկական սփյուռքի պնդումները հաստատելու փոխարեն, Բայդենը պետք է կոչ աներ հետաքննել այս իրադարձությունները: ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ դա լուրջ հարված է Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններին, և Բայդենի հայտարարությունները անհետևանք չեն մնա:


Չնայած Բայդենի պնդումներին՝ ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Թուրքիայում հայերի նկատմամբ ցեղասպանություն չի եղել, և Բայդենի հայտարարությունները իրավական հիմքեր չունեն», – նշված է վարչակազմի հայտարարության մեջ։

Комментариев нет: