Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել եւ ԼՂՀ նախագահ չեմ դարձել քաղաքականությամբ զբաղվելու արդյունքում։ Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պարզաբանելով, որ եղել է ազգային ազատագրական շարժում եւ այդ շարժման մեջ ներգրավվելով, առաջնորդելով շարժումը դարձել է նախագահ։
Անդրադառնալով երիտասարդությանը, Քոչարյանն ասաց, որ երկրի ներքին քաղաքականության նկատմամբ անտարբերությունը կարող է բերել այս ամենին, ինչի միջով անցանք՝ մի կողմ կանգնել, չնկատել, չպայքարել. «Այն, ինչ տեղի ունեցավ, մի արհվիրք էր, ցունամիի պես բան էր, որն ազդեց մեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Երիտասարդությունը չպետք է կողք կանգնի, պետք է լինի ակտիվ, պայքարի եւ պահանջատեր լինի»:
Անդրադառնալով քաղաքականություն վերադարձին՝ Քոչարյանը նշեց, որ իրեն հետ են բերել։
«Հիմա ինչո՞ւ եմ հետ գալիս, ինձ հետ բերեցին: Եթե երկրի վիճակը լավ լիներ, իսկ մասնավոր ընկերությունում աշխատանքն այնքան հետաքրքիր էր, երբեք մտքովս էլ չէր անցնի վերադառնալ: Բայց անտարբեր մնալ այս վիճակում, ասել՝ դե լավ, մեկն այս հարցը կլուծի: Ես չեմ տեսնում, որ կլուծի: Երեւի կան մարդիկ, որոնք էլի համարում են, որ ի վիճակի են լուծել: Ուզում եմ հավատալ, որ ճիշտ են մտըածում, բայց իմ տպավորությամբ այս վիճակի համար ամենարից համար, կենսագրություն, փորձ ու գիտելիք ունեցող մարդկանցից եմ»,-ասաց նա:
No comments:
Post a Comment