Գիտնականները պարզել են՝ որ վիրուսներն են ոչնչացնում քաղցկեղը - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

4/10/2021

Գիտնականները պարզել են՝ որ վիրուսներն են ոչնչացնում քաղցկեղը

 Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականների նոր հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ վիրուսներ կարող են կործանարար լինել քաղցկեղի համար, ուստի դրանց կիրառմամբ համակցված թերապիան կարող է արդյունավետ ու անվնաս լինել մաշկի քաղցկեղով այն հիվանդների բուժման համար, որոնց դեպքում վիրահատական միջամտությունն արդյունավետ չի եղել և ուռուցքն ամբողջությամբ հեռացնել չի հաջողվել։




Գիտնականների խոսքով՝ դեղամիջոցների այս համակցումը առաջիններից մեկն է, որը ցուցադրում է կենդանի մրսածության վիրուսի և Կոկսակի վիրուսի պոտենցյալ արժեքը քաղցկեղի բջիջների վարակման ու ոչնչացման հարցում։


Գիտափորձերի առաջին փուլը ևս ցույց է տվել, որ նման օնկոլիտիկ վիրուսները կարող են անվնաս կերպով խթանել քաղցկեղի բուժման համար կիրառվող մեթոդների ազդեցությունը՝ օգնելով իմունային համակարգին հայտնաբերել ու ոչնչացնել քաղցկեղի բջիջները։ Ներկայում նման իմունային թերապիան արդյունավետ է միայն մելանոմայի ուռուցքների և միայն հիվանդների ⅓-ի դեպքում։



Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ V937 Կոկսակի վիրուսի և պեմբրոլիզումաբ իմունաթերապևտիկ դեղամիջոցի համադրությամբ ստացված փորձնական դեղամիջոցն արդյունավետ է և չի առաջացնում կողմնակի խնդիրներ։ Ավելին՝ համակցված բուժումը գրեթե երկու անգամ (47%-ով) փոքրացնում է մելանոմայի ուռուցքը։ Ընդ որում՝ հետազոտությանը մասնակցել է 36 մարդ, որոնք թերապիան ստանում էին առնվազն երկու տարի մի քանի շաբաթը մեկ։

No comments:

READ MORE