Իլոնա Նուրիբեկյանի համարձակ լուսանկարները - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

4/24/2021

Իլոնա Նուրիբեկյանի համարձակ լուսանկարները

 Երիտասարդ դերասանուհի, մոդել Իլոնա Նուրիբեկյանը Ինստագրամում միշտ աչքի է ընկում իր համարձակ ֆոտոշարքերով։



Tert.am Life–ը ներկայացնում է նրա ամենահամարձակ կերպարները։


Ի դեպ, ավելի վաղ մեզ հետ զրույցում նա ասել էր, որ հասարակության արձագանքից չի վախենում, սակայն որոշակի համարձակություն է պետք հրապարակելու համար այնպիսի լուսանկարներ, ինչպիսիք ինքն է հրապարակում. «Չեմ վախենում, որ հասարակությունը  կարող է այլ կերպ հասկանալ ինձ։ Այնպես չէ, որ ես արտասովոր հրապարակումներ եմ անում, բայց ամեն մեկը չէ, որ նման լուսանկարներ կհրապարակի։ Ամեն դեպքում իմ պատկերացնումներն ու իմ հայացքները մի քիչ այլ են՝ ավելի համարձակ։ Մարդը պետք է հասնի համարձակության այդ շեմին, որ  իմ հրապարակումներն իր համար սովորական լինեն»։ 



Մի առիթով էլ դերասանուհին նշել է, որ ունի համարձակության, էսթետիկի և վուլգարության սահմանագիծ։ Նա համարում է, որ ինքը վուլգար չէ․ «Անկախ նրանից, թե ինչ կերպ ես լուսանկարվում, վուլգար չես լինի, եթե չես ցանկանում լինել այդպիսին։ Վուլգարության ու էսթետիկի ճիշտ սահմանը կախված է լուսանկարվողից։ Համարձակության իմ չափորոշիչները մի փոքր այլ են։ Նկարահանման հրապարակում ես ինձ զգում եմ, ինչպես ձուկը ջրում, ոչ մի բարդույթ չունեմ, չեմ մտածում, թե քանի կտոր է հագուստս, ինչ կերպարով եմ ներկայանում։ Հոգեպես նախապատրաստվելու կարիք չեմ ունենում։ Կարևոր նախապայմաններից են ինքնավստահությունը, բարձր ինքնագնահատականը, ինչ֊որ առումով էլ, համարձակությունը»։





Комментариев нет: