Երեկ և այսօր ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել. ՊՆ - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

4/09/2021

Երեկ և այսօր ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել. ՊՆ

 Ապրիլի 8-ին և 9-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:



ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել:


ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

No comments:

READ MORE