«Շնորհակալություն, որ հարգում եք հայ ժողովրդի պատմությունը, ցավը, տառապանքն ու կորուստները»․ Քլոե Քարդաշյանի անդրադարձը՝ Ջո Բայդենի հայտարարությանը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

4/24/2021

«Շնորհակալություն, որ հարգում եք հայ ժողովրդի պատմությունը, ցավը, տառապանքն ու կորուստները»․ Քլոե Քարդաշյանի անդրադարձը՝ Ջո Բայդենի հայտարարությանը

 Քլոե Քարդաշյանն իր միկրոբլոգի Stories բաժնում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն «ցեղասպանություն» եզրույթի արտահայտմանը։ Քարդաշյանը գրել է․



«1915թ․- ին ավելի քան 1,5 միլիոն հայեր սպանվեցին եւ խոշտանգվեցին։ Շնորհակալություն նախագահ Բայդենին 106 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության ճանաչման համար։ Շնորհակալություն, որ դուք հարգում եք հայ ժողովրդի պատմությունը, ցավը, տառապանքն ու կորուստները:


Այսօր մենք հարգում ենք մեր նախնիներին՝ հայերի հիշատակի օրը»:

Комментариев нет: