Ցեղասպանությունն իրականացվել է այս հողում և այստեղ էլ պետք է արդարություն գտնի. Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություն - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

4/24/2021

Ցեղասպանությունն իրականացվել է այս հողում և այստեղ էլ պետք է արդարություն գտնի. Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություն

 



Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին կուսակցությունը գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում:

«Թուրքիան 106 տարի չի առերեսվել Հայոց ցեղասպանության հետ: Ցեղասպանությունն իրականացվել է այս հողում և այստեղ էլ պետք է արդարություն գտնի: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին մենք կիսում ենք մեր երկրի հնագույն ժողովրդի ցեղասպանության վիշտը և հարգանքի տուրք մատուցում բոլոր զոհերին»,- նշվում է Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» էջում:


Комментариев нет: