Ալիևը և Էրդողանը հեռախոսով քննարկել են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

4/24/2021

Ալիևը և Էրդողանը հեռախոսով քննարկել են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

 


Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը շաբաթ օրը հեռախոսազրույցում բանակցել են Բայդենի հայտարարության շուրջ, հաղորդում է Անատոլիական գործակալությունը:

Նրա տվյալներով՝ կողմերը «քննարկել են համատեղ քայլերը, որոնք Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են ձեռնարկել վերջին իրադարձությունների լույսի ներքո»:

Շաբաթ օրը ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարի սկզբի իրադարձությունները Օսմանյան կայսրությունում անվանել էր «Հայոց ցեղասպանություն»:


Комментариев нет: