Գագիկ Ծառուկյանը վարչապետի մեր թեկնածուն է. Արման Աբովյան (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

4/29/2021

Գագիկ Ծառուկյանը վարչապետի մեր թեկնածուն է. Արման Աբովյան (տեսանյութ)

 ArmDaily.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ ԲՀԿ-ն հաղթելու նպատակով է մասնակցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին և չի պատրաստվում դաշինք կազմել որևէ քաղաքական ուժի հետ։



ԲՀԿ պատգամավորն ասաց, որ որոշ քաղաքական ուժեր միտումնավոր փորձեր են ձեռնարկում ներքաշել ԲՀԿ-ն այս կամ այն քաղաքական գործընթացների մեջ, սակայն իրենք պատրաստվում են առաջ գնալ ու հաղթել։


Նա շեշտեց, որ Գագիկ Ծառուկյանն է իրենց վարչապետի թեկնածուն և միակ մարդն է, ով ոչ միայն բարձրաձայնում է խնդիրների մասին, այլ նաև առաջարկում է դրանց լուծումները։


Մեր հարցին այն մասին, թե ինչպե՞ս է գնահատում արտահերթ ընտրությունների նախօրեին ԸՕ-ում նոր փոփոխություններին, որոնք այսօրվա արտահերթ նիստում էին քննարկվում, Աբովյանն ասաց, որ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է այս իշխանությունների վրա։


«Շատ շուտվանից արդեն մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք առ այն, որ բոլոր ընտրական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում այսօր Հայաստանում՝ լինի դա ընտրական օրենսգիրք, թե կլինեն դրանք որոշ կարգավորումներ, ողջ պատասխանատվությունը պառկում է իշխանության վրա և իշխանությունը համար մեկ պատասխանատուն է, որ ընտրությունները անցնեն այն մթնոլորտում, որը թույլ կտա ձերբազատվել բոլոր այդ նեգատիվ երանգներից՝ չնայած ես չեմ հավատում, որ դա կլինի»,-ասաց Աբովյանը։


Комментариев нет: