Մասնագետը բացատրել է՝ առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել մարմնի հոտի փոփոխությունը - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

4/10/2021

Մասնագետը բացատրել է՝ առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել մարմնի հոտի փոփոխությունը

 Մարմնի տհաճ հոտը սովորաբար ասոցացվում է սխալ հիգիենայի հետ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ նման տհաճ հոտը կարող է հուշել օրգանիզմում ընթացող վտանգավոր գործընթացների ու լուրջ խանգարումների մասին, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։ Բժիշկ-թերապևտ Նատալյա Լազուրենկոն ներկայացրել է՝ առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել մարմնի տհաճ հոտը։




Ինչպես նշել է մասնագետը «Звезда» հեռուստաալիքի եթերում, մարմնի արտասովոր նոր հոտը կարող է պայմանավորված լինել այնպիսի վտանգավոր հիվանդությամբ, ինչպիսին է շաքարային դիաբետը։ Նման դեպքերում սովորաբար նկատվում է քաղցրաթթվաշ հոտ, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Ինչպես բացատրում է բժիշկը, նման հոտը պայմանավորված է օրգանիզմում ընթացող գործընթացներով, որոնք էլ, իրենց հերթին, պայմանավորված են լինում ածխաջրային փոխանակության խանգարմամբ։


Մարմնի հոտը կարող է փոփոխվել նաև մեծ քանակությամբ սպիտակուց ու ճարպ պարունակող սննդի գործածության դեպքում։ Բանն այն է, որ դրանց յուրացման դեպքում օրգանիզմում կարող է ավելանալ թթվայնությունը բարձրացնող տարրերի քանակությունը։ Եթե խանգարված է նյութափոխանակության համակարգի աշխատանքն ու մարմինը դժվարանում է ինչպես հարկն է յուրացնել ու դուրս բերել այդ տարրերն օրգանիզմից, ապա մաշկը կարող է արտասովոր թթու հոտ ստանալ։



Լազուրենկոն նաև հիշեցրել է, որ տեղի ունեցող փոփոխությունները կարող են դառնալ ոչ միայն արտասովոր հոտի առաջացման պատճառ, այլև փոփոխել մաշկի տեսքը։ Օրինակ՝ ինսուլինակայունությունը կարող է հանգեցնել արմունկների ու ծնկների ծալքերի հատվածում մաշկի գույնի մգեցման ու կոշտացման, ուստի նման խնդիրների դեպքում հարկավոր է անպայման բուժզննում անցնել։


   



Комментариев нет: