Ձեռնաշարժությունը հասուն տարիքում - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

4/10/2021

Ձեռնաշարժությունը հասուն տարիքում

 Հասուն տարիքում ձեռնաշարժությունը հանդիպում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Ի տարբերություն տղամարդկանց, ովքեր ձեռնաշարժությամբ սկսում են զբաղվել դեռևս պատանեկան հասակից, կանայք այդ միջոցին դիմում են ավելի ուշ տարիքում , հիմնականում սեռական կյանքի փորձ ձեռք բերելուց հետո: Հասուն տարիքում ձեռնաշարժությունը լինում է մի քանի տեսակի: Ամենահաճախ հանդիպող տեսակը դա այսպես կոչված փոխարինող ձեռնաշարժությունն է: Ձեռնաշարժությունը այս դեպքում կարծես թե փոխարինում է սեռական զուգընկերոջը/ուհուն, երբ վերջինս ինչ-ինչ պատճառներով հասանելի չէ:



Սովորաբար այս տեսակի մաստուրբացիան բնորոշ է ուժեղ սեռական կոնստիտուցիա ունեցող անձանց, ովքեր ծանր են տանում սեռական ձեռնպահությունը, այսինք սեռական կյանքի բացակայությունը: Բժշկական տեսանկյունից այս տեսակի մաստուրբացիան համարվում է ֆիզիոլոգիական, այնպես որ որևէ տեսակի բուժական միջամտության կարիք այստեղ չկա:


Հասուն տարիքում հանդիպող հաջորդ տեսակի ձեռնաշարժությունը կպչուն-սևեռուն ձեռնաշարժությունն է: Սրա բնորոշ կողմը կպչունությունն է, այսինքն կամքին հակառակ ներքին հարկադրող մղում կա, որը ստիպում է անձին զբաղվել ձեռնաշարժությամբ: Նույնիսկ ամուսնանալուց հետո ձեռնաշարժությունը չի դադարում և անգամ սեռական ցանկության, էրեկցիայի և օրգազմի բացակայությունը պատճառ չի դառնում դրանից ազատվելու: Հիվանդը զբաղվում է ձեռնաշարժությամբ ինքն էլ չհասկանալով թե ինչու, ինչի համար: Այս տեսակի ձեռնաշարժությունը համարվում է հիվանդագին և հանդիպում է փսիխոտիկ խանգարումների ժամանակ իբրև հիմնական հիվանդության նշաններից մեկը:


Ամուսնացած տղամարդկանց և հատկապես կանանց ձեռնաշարժությունը միշտ չէ, որ հիվանդագին բնույթ է կրում: Այսպես, օրինակ, կանայք, ովքեր սեռական հարաբերության ընթացքում չեն հասնում օրգազմի, սեռական լարվածության ծանր զգացումից ազատվելու նպատակով դիմում են ձեռնաշարժության և այս դեպքում այդ ձեռնաշարժությունը ոչ մի դեպքում հիվանդագին համարել չի կարելի: Կամ օրինակ, սեռական կոնստիտուցիաների անհամապատասխանության դեպքում բարձր սեռական կոնստիտուցիա ունեցող զուգընկերը դիմում է ձեռնաշարժության, որպեսզի լրացնի սեռական պահանջի "ավելցուկը": Սա նույնպես հիվանդագին չէ: Կանայք, ովքեր դիմում են ձեռնաշարժության` սեփական սեքսուալությունը հայտնաբերելու կամ սեքսուալ ինքնության ինքնաբացահայտման նպատակով դարձյալ ֆիզիոլոգիական սահմանների մեջ են:

Комментариев нет: