Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի մարմնավորումն է, նա ժողովրդին մանիպուլացրել է, ստել ու դրժել իր խոստումները․ Բագրատ Եսայան (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

4/09/2021

Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի մարմնավորումն է, նա ժողովրդին մանիպուլացրել է, ստել ու դրժել իր խոստումները․ Բագրատ Եսայան (տեսանյութ)

 Նիկոլ Փաշինյանը 15 տարի մեր ժողովրդին մանիպուլացրել է, ստել ու այս երեք տարիների ընթացքում էլ ժողովրդին հավատացրել է խոստումներով: Ամեն անգամ այսպիսի դատարկ ինքնաթիռների գալով երևում է, որ նրա խոստումները դրժվում են, խոստումներին հակառակ քայլեր են արվում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ խոսելով երեկ գերիների խոստացված վերադարձը չտեսնելու մասին:



«Ժողովրդի մի զանգված դեռ շարունակում է հավատալ այդ ստախոսին: Թվում էր, թե նոյեմբերի 9-ից հետո էլ ինչ պետք է լիներ, որ ժողովուրդն ասեր՝ գնա: Մեր միակ օրակարգը հիմա պետք է լինի, որ քշենք նրան վարչապետի աթոռից»,-ասաց նա:


Բագրատ Եսայանը նշեց, որ Փաշինյանի գործելաոճն ու հայտարարությունները հակասում են իրար ու երբ հիմա նա մարզեր է այցելում ու դեռ շահարկում նախկինների անունը, նշում, որ վերջիններս  թալանել են, կոռուպցիա իրականացրել, Եսայանի խոսքով՝ Փաշինյանը մոռանում է, որ նրա եղբոր տղան, աներձագը պատգամավոր է, քավորը երեկ մարզպետ նշանակվեց, մոտ ընկերները նախարարներ են:



«Կոռուպցիայի մարմնավորումն արդեն Նիկոլ Փաշինյանն է, նույնիսկ գողացել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի» փողերը, պատերազմի ժամանակ դրսից եկած օգնությունը: Ընտրությունների ժամանակ նա վարչական ռեսուրսներ է օգտագործելու, կաշառելու, կեղծելու, սակայն նրան այդ պարագայում էլ ոչինչ չի հաջողվելու»,- շեշտեց Եսայանը և հավելեց, որ փողով ընտրության գնալու դեպքում օգտագործվելու է նաև Աննա Հակոբյանի հիմնադրամի փողերը:

No comments:

READ MORE