Նիկոլ Փաշինյանը սպանում է Հայաստանի ապագան մեր քաղաքացիների միջոցով՝ ներարկելով նրանց ապատիա, հիասթափություն, հուսալքություն և արտագաղթի ցանկություն. Արփինե Հովաննիսյան - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

4/27/2021

Նիկոլ Փաշինյանը սպանում է Հայաստանի ապագան մեր քաղաքացիների միջոցով՝ ներարկելով նրանց ապատիա, հիասթափություն, հուսալքություն և արտագաղթի ցանկություն. Արփինե Հովաննիսյան

 Նիկոլ Փաշինյանի՝ խոստումը պահելը, որքան սպասելի, այնքան էլ անսպասելի էր, և չեմ համարում, որ դա տրված խոստում էր, կարծում եմ՝ բազմաթիվ, այդ թվում աշխարհաքաղաքական հանգամանքների և իրադարձությունների հատման կետում իրեն պարտադրված իրավիճակ էր, որտեղ ինքը ավելի հարմար գտավ գնալ խորհրդարանական ընտրությունների իրեն հարմար ժամանակ, իրեն հարմար սցենարով: Այս մասին «5-րդ» ալիքին տված հարցազրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող արտահերթ ընտրություններին:

Նիկոլ Փաշինյանը իրագործում է իր ծրագիրը, և նա պետք է իրականացնի ոչ այնքան այն պատճառով, որովհետև շատ սիրում է իշխանությունը, այլ այդ ծրագիրը նրա սեփական գոյությունը, անվտանգությունը պահելու առաջնային երաշխիքն է, և ինքը դրա համար անելու է ամեն ինչ, Սյունիք, Երևան, Սևան, Զանգեզուր և այլն նրա համար անգամ կարևոր չէ, թե ինչ, նրա համար կարևոր է, որ մնա իշխանության»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նա նաև անդրադարձավ ընդդիմության գործոնին արտահերթ ընտրությունների իրականացման համար և նշեց՝ ընդդիմությունը, չհարմարվող և պայքարող քաղաքացիները, իր լեգիտիմությունը կասկածի տակ դնող քաղաքացիները որոշակի առումով ունեցել են իրենց դերակատարումը:

Իմքայլականները, երբ հայտարարում էին՝ չկա հանրային պահանջ հերթական անգամ փորձում էին «գլուխները ավազի մեջ թաղել», չտեսնել իրականությունը, մտածեցին, որ շոկը անցավ կխաբեն մի-քիչ և կանցնի կգնա, բայց իրենց ստիպեց այդ քայլին գնալ այն հանգամանքը, որ իրավիճակը այնուհանդերձ չէր հանդարտվում, իսկ այդ հանդարտությունը կարող է ապահովվել երկու ճանապարհով, կա՛մ հրաժարական տալ և գնալ, կա՛մ պետք է հանգուցալուծի խորը ճգնաժամը՝ ընտրությունների գնալով»,- նշեց նա:

Արփինե Հովհաննիսյանը իր խոսքում ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է անել ամեն հնարավոր բան, որ մեր հասարակությունը հիասթափված լքի Հայաստանը:

«Նիկոլ Փաշինյանի հույսը դա է, նա սպանում է Հայաստանի ապագան մեր քաղաքացիների միջոցով՝ ներարկելով նրանց ապատիա, հիասթափություն, հուսալքություն և արտագաղթի ցանկություն, որովհետև որքան էլ տարօրինակ թվա, այս մարդը ցանկանում է, որ այդ մարդիկ նվազագույնը չգնան ընտրության, առավելագույնը՝ լքեն երկիրը»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Նա նաև արտահերթ ընտրությունների և ներքաղաքական իրավիճակի մասին խոսելիս անդրադարձ կատարեց  2018 թվականի դեպքերին, և նշեց՝ մարդիկ իրենց բոլոր դժվարությունների հանգուցալուծումը տեսնում էին այդ մարդու պաշտոնավարման մեջ և պատահական չէր, որ 2018 թվականի ապրիլի 25-ին նա հայտարարեց՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա, քանի որ ատելության մոբիլիզացիան կոնկրետ անձի դեմ ուղղելուց բացի ինքն արդեն հաջողացրել էր մարդկանց գլուխը այն աստիճան պտտեցնել ստերով, որ մարդիկ կուրորեն հավատացին նրան, բայց 3 տարի անց  Նիկոլ Փաշինյանից մարդկանց հիասթափությունը բերել է գլոբալ հիասթափության:  

«Եթե դու հիասթափվում ես նրանից, ապա առհասարակ հիասթափվում ես քո երկրից և մարդիկ հիասթափվում են երկրից, իրենց պետությունից, անտարբեր են դառնում: Նա ուզում է ՝ հիասթափվեն իրենից, հետո երկրից, սկսենք արտագաղթի ծրագրեր մշակել և հիասթափության արդյունքում չգնան արտահերթ ընտրության, այսինքն ընտրություններին մասնակցությունը լինի նվազագույնը, որը թույլ կտա վարչական ռեսուրսի կենտրոնացումով իր ռեսուրսը մոբիլիզացնել»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց՝ ընդդիմությունը իր հերթին պետք է ամեն հնարավոր և անհնար բան անի, որ հասարակությունը չհիասթափվի:

«Ընդդիմության ներկայացուցիչներս պետք է թույլ չտանք, որ մարդիկ հիասթափվեն ու օտարանան, քանի որ մենք բոլորս նպաստում ենք դրան, նաև ես ինքս, և շատ հաճախ մեր բառամթերքում անվանարկում ենք և ուզում ենք վիրավորել, կամ քննադատել այն մարդկանց, ովքեր արդարացնում են Նիկոլին, բայց այնպիսի ձևակերպումներ ենք անում, որ դրա տակ ավտոմատ ընկնում են նրանք, ովքեր նրան չեն արդարացնում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Комментариев нет: