Եղանակն առաջիկա օրերին.սպասվում է անձրև և ամպրոպ - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

4/10/2021

Եղանակն առաջիկա օրերին.սպասվում է անձրև և ամպրոպ

 Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնեցին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:



Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 10-11-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:

 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 12-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-11-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

No comments:

READ MORE