Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է. ՀՀ նախագահի աշխատակազմ - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

4/24/2021

Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է. ՀՀ նախագահի աշխատակազմ

 ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:



«Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է։ Դա կարևոր է հայ ժողովրդի և ողջ աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրում։ Այն նոր հեռանկարներ է բացում հայ-ամերիկյան հարաբերությունների համար։

Դրա շնորհիվ աշխարհն ավելի լավն է դառնում։


Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում: Շնորհակալություն, նախագահ Բայդեն»,- ասված է հայտարարությունում:

Комментариев нет: