«Իշխանություն» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

4/18/2021

«Իշխանություն» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

 Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է․ ֆիլմի շուրջ ստեղծված աժիոտաժից և քննարկումներից հետո դատելու հերթը հանդիսատեսինն է։

Անի Ղազարյանի, Սերգեյ Շակուրովի, Շանթ Հովհաննիսյանի, Սարգիս Գրիգորյանի, Մարջան Ավետիսյանի, Լևս Դավթյանի, Ռոզի Ավետիսովայի, Ժաննա Վելիցյանի և այլ դերասանների մասնակցությամբ ֆիլմի առաջին դիտմանը ներկա էին ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքական գործիչներ։ Ներկա էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Tert.am Life–ը ներկայացնում է պրեմիերայի հետաքրքիր դրվագները։

«Պիտի ձևացնեմ, որ լարված չեմ, բայց դա այդպես չէ, որովհետև գալիս է մի օր, երբ թրեյլերից, գովազդներից հետո բոլոր խոսակցություններն անցնում են երկրորդ պլան, առաջին տեղ գալիս է մի բան՝ հանդիսատեսի կարծիքը։ Այս պահից ֆիլմը հանձնվում է հանդիսատեսին»,– դիտումից առաջ ասաց ռեժիսորը։

Պրեմիերայից առաջ շատ հուզված էր նաև գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհի Անի Ղազարյանը։ Նրան  ներկայացնելիս ռեժիսոր–ամուսինն ասաց․ «Սարսափելի բան է, երբ ռեժիսորն ամուսնանում է դերասանուհու հետ։ Ես միշտ ասել եմ, որ իմ կողքին դերասանուհի չի լինելու, բայց իմ երրորդ ամուսնությունը դերասանուհու հետ է։ Սարսափելի բան է, երբ ռեժիսորն ամուսնացած է դերասանուհու հետ, և դերասանուհին անտաղանդ է, դրանից սարսափելի բան չկա։ Ինձ թվում է՝ իմ բախտը բերել է»։

Մհերը նաև նկատեց, որ լավ ֆիլմ ստանալու համար յուրաքանչյուր ռեժիսորի պետք է մարդ, որը կդիտի ֆիլմն ու «կնվաստացնի» ռեժիսորին, որովհետև ռեժիսորը դիտում է ֆիլմն ու հիանում իր աշխատանքով։ Մհերի կյանքում այդ դերը ստանձնել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

Վերջինս ասաց, որ շատ ավելի շուտ է դիտել ֆիլմը․ «Ինչպես և թրեյլերում ասվում էր, այս ֆիլմը մեր և մեր երի մասին է։ Այս ֆիլմը դիտելով շատ մարդիկ իրենց կճանաչեն, շատ մարդիկ չեն ցանկանա իրենց ճանաչել, շատերն էլ, ուզեն, թե չուզեն, իրենց ճանաչելու են։ Այս ֆիլմը սիրո և դավաճանության, բայց և անձնազոհության, հույսի ու հավատի մասին է։ Այս ֆիլմն այն մասին է, որ ազգերն ու երկրները չեն կարող ունենալ տարբեր ճակատագրեր, Այդ ճակատագրերը միահյուսված են, եթե երկրում ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է նաև ազգի մոտ և հակառակը, եթե ազգը հիվանդ ու պառակտված է, կործանվում է նաև երկիրը»,– ասաց նա։

Комментариев нет: