Լարված իրավիճակ Երևանում - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

4/11/2021

Լարված իրավիճակ Երևանում

 Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Բաղրամյան 79ա շենքի բակում՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմաց, անհայտ անձինք զբոսայգում, որը տարիներ շարունակ բնակիչների համար օգտագործվել է որպես թե՛ խաղահրապարակ, թե՛ հանգստի գոտի, համատարած ծառերի սպանդ է սկսվել: 

 





ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ո՞վ է պատասխան տալու բնության նկատմամբ այս դաժան վերաբերմունքի համար: Գիտենք, որ ավելի քան 2 տարի է, ինչ-որ մարդիկ նպատակ են դրել, որպեսզի տարածքն իրենցով անեն: Գիտենք նաև, որ 1 տարուց ավել է Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանը պայքարում է, որպեսզի ծառասպանները իրենց նպատակին չհասնեն, բայց լսել ենք, որ շինարարության թույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը: 



Հիմա ինչ, ստացվում է՝ վարչական շրջանի ղեկավարը անզոր է, չի կարողանում իր համայնքի բնակիչների շահերը պաշտպանի, մինչդեռ Երևանի քաղաքապետարանի ինչ-որ կաբինետային «ծառասպան» կարող է գրչի մի հարվածով ավագ սերնդի ու երեխաների խաղահրապարակը դարձնի կամ օբյեկտ, կամ ինչ-որ քարե շինութուն կառուցել»:


 

No comments:

READ MORE