Ամենաարդյունավետ բնական դեղամիջոցները գլխացավերը մեղմելու համար․ 7 բաղադրատոմս - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

4/10/2021

Ամենաարդյունավետ բնական դեղամիջոցները գլխացավերը մեղմելու համար․ 7 բաղադրատոմս

 Գլխացավն ամենատարածված խնդիրներից է, որը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ սթրեսով, հոգնածությամբ, առողջական որոշակի խնդիրներով և այլն։ Նման տհաճ զգացողությունները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնաարվորինս շուտ ազատվել ցավից։ 



Գլխացավերը մեղմելու համար մարդիկ սովորաբար ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում, սակայն լինում են դեպքեր, երբ ցավը կտրուկ է ի հայտ գալիս, իսկ ցավազրկող միջոց ձեռքի տակ չի լինում։ Բացի այդ, շատերը պարզապես խուսափում են ցավազրկողներից, քանի որ դրանք բավական լուրջ կողմնակի բարդություններ են առաջացնում, իսկ հաճախակի գործածության դեպքում կարող են դադարել օգնել։ Նման դեպքերում օգնության են հասնում փորձված բնական միջոցները, որոնք օգնում են շատ արագ մեղմել ցավն ու կանխել խնդրի կրկնությունը։ Ճիշտ միջոցների կիրառման դեպքում գլխացավից հեշտությամբ կարելի է ազատվել անգամ առանց դեղորայքի, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ միջոցներից մի քանիսը։


1 ճաշի գդալ չորացրած ուրցին ավելացնել 300 մլ եռման ջուր, մի ժամ թրմել թերմոսի մեջ, այնուհետև քամել և խմել որպես թեյ։

1 թեյի գդալ անանուխի տերևներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, ծածկել տարան կափարիչով ու 15 րոպե տաքացնել տաք գոլորշու վրա։ Թողնել թրմվի ևս 45 րոպե, այնուհետև խմել որպես թեյ։

2 ճաշի գդալ լորենու ծաղիկներին ավելացնել 2 բաժակ տաք ջուր, 10 րոպե եռացնել, այնուհետև բաժանել երկու մասի և խմել օրվա ընթացքում։

Մատների ծայրերին կաթեցնել մեկական կաթիլ նարդոսի եթերայուղ և մոտ 10 րոպե մեղմորեն մերսել քունքերը։

Կիտրոնի կեղևի քերուկը տաք ջրի կամ տաք գոլորշու օգնությամբ մի փոքր թրջել ու փափկեցնել, այնուհետև ստացված զանգվածը դնել քունքերին ու 10-15 րոպե հանգիստ պառկել։

1 ճաշի գդալ չորացրած սրոհունդին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, 15 րոպե թրմել թերմոսի մեջ, այնուհետև քամել և խմել որպես թեյ։

1 ճաշի գդալ չորացրած երիցուկի ծաղիկներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, 15 րոպե թրմել, այնուհետև ստացված թուրմին ավելացնել մի շերտ կիտրոն և խմել որպես թեյ։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել գլխացավերի դեմ պայքարում, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում նման ցավը կարող է պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Բացի այդ, հարկ է հիշել, որ նման բնական միջոցներն ունենում են որոշակի հակացուցումներ և ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել գլխացավերի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:


Комментариев нет: