Համաներում` 5000 դասալիքներին. Կառավարության նոր օրինագիծը (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

4/09/2021

Համաներում` 5000 դասալիքներին. Կառավարության նոր օրինագիծը (տեսանյութ)

 Կառավարության նոր օրինագիծը հնարավորություն է տալիս բանակից խուսափած և 27 տարին լրացած անձանց հնարավորություն կտրվի կատարել համապատասխան վճարումներ ու խուսափել քրեական պատասխանատվությունից։ Ըստ Կարեն Վրթանեսյանի՝ պետականաշինության ու բանակաշինության տեսակետից սա անհաջող միտք է։




«Ըստ էության խրախուսում են դասալիք լինելը։ Եվ այս անհետաձգելի համաներում կոչվածը գուցե ինչ–որ նախընտրական դիվիդենտներ համաքելու փորձ է։ Այս քայլով, կարծում եմ, բավականին բացասական արձագանք կստանան թե՛ ծառայողների ընտանիքներից, թե՛ զոհվածների ընտանիքներից, որովհետև իրենց որդիները չեն խուսափել ծառայությունից, ծառայել են, կյանքն ու առողջությունը տվել են հայրենիքին, իսկ այս օրինագծով ստացվում է՝ ով չի ծառայել, կգան, կներկայանան ու խնդիր այլևս չկա», – Tert.am-ի հետ զրույցում ասաց Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։



Համաներումը կիրառվում է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է՝ դատարան։

Комментариев нет: