Որևէ ուժ 50 տոկոս+1 չի ստանա. Երկրի ղեկավարը լինելու է Գագիկ Ծառուկյանը. Միքայել Մելքումյան (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

4/28/2021

Որևէ ուժ 50 տոկոս+1 չի ստանա. Երկրի ղեկավարը լինելու է Գագիկ Ծառուկյանը. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

 


ԲՀԿ-ն ընտրությունների գնալու է միայնակ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ վերջին 15 տարիներին ԲՀԿ-ն մշտապես ներկա է եղել խորհրդարանում որպես քաղաքական ուժ, միշտ լինելով երկրորդ ուժը:

«Շատ կարեւոր է, թե դու ընտրությունների ումով ես գնում եւ ինչով ես գնում: Այսինքն ինչ քաղաքական թիմով եւ ինչ ծրագրով: Մենք պետք է գնանք հաղթելու եւ դա լինելու է: Մենք անպայման հաղթելու ենք եւ այդ հաղթելու հանգամանքը չի ենթադրում, որ որեւէ ուժ 50 տոկոս + 1 ձայն ստանալու է: Լինելու է բալանսավորված իշխանություն, բայց նորից հաստատում եմ, որ Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար: Այսօր ստեղծվել են նախադրյալներ, որ պետք է իշխանության գա այնպիսի մի քաղաքական ուժի լիդեր, որը երբեւէ իշխանության չի եղել»,-ասաց նա:


Комментариев нет: