2020-ին Հայաստանի 21 գերատեսչությունում տրամադրվել է ավելի քան 23 մլրդ դրամ պարգևավճար (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

4/09/2021

2020-ին Հայաստանի 21 գերատեսչությունում տրամադրվել է ավելի քան 23 մլրդ դրամ պարգևավճար (տեսանյութ)

 2020 թվականին Հայաստանի 21 գերատեսչությունում տրամադրվել է ավելի քան 23 մլրդ դրամ պարգևավճար և խրախուսանք։ Ամենախոշոր պարգևավճարներ և դրամական խրախուսանքներ ստացած պետական կառույցների առաջին հնգյակը գլխավորում է Ոստիկանությունը, որին հաջորդում են Պետական եկամուտների կոմիտեն, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Արդարադատության նախարարությունն ու վարչապետի աշխատակազմը:




2020 թվականին միայն Պետական եկամուտների կոմիտեում բաժանվել է ընդհանուր 3․646․837․900 դրամ, իսկ եթե դոլարի վերածենք կլինի՝ մոտավորապես 6․730․000 դոլար: Այս գումարով հնարավոր կլիներ գնել օրինակ՝ առնվազն 3 իսրայելական արտադրության անօդաչու:



www.minfin.am կայքէջում պարգևավճարները 2 առանձին հոդվածով են՝ մեկը «Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ», երկրորդը՝ «Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» անունով, այսինքն՝ նախատեսված քաղծառայողների համար: Ներկայացնում ենք նաև երկու հոդվածների տվյալների հանրագումարը:




Պետական եկամուտների կոմիտե


•   Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ` 2.902.939.400 դրամ


•   Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրման տակ այս թիվը՝ 743.898.500 դրամ



Ոստիկանությունում, ներառյալ Ոստիկանության զորքերում ստացել են ընդհանուր 9․440․069․150 դրամ պարգևավճար: Դրա փոխարեն հնարավոր կլիներ գնել ևս 4 անօդաչու:



Ոստիկանություն


•   Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ պարգևատրումների ընդհանուր գումարը` 9.321.927.500 դրամ


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 118.141.650 դրամ


Վարչապետի աշխատակազմում նախորդ տարի բաժանվել է 1․634․215․450 դրամ պարգևավճար:



Վարչապետի աշխատակազմ


•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  1.283.893.700 դրամ


•   Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 350.321.750 դրամ


Արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ ներառյալ Փրկարար ծառայության 3453 աշխատակիցներն ստացել են ընդհանուր 2․110․431․950 դրամ:



Արտակարգ իրավիճակների նախարարություն


•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  2.029.359.250 դրամ


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 81.072.700 դրամ



Քննչական կոմիտեում 2020-ին ստացել են 1․398․243․200 դրամ պարգևավճար:



Քննչական կոմիտե


•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  1.350.819.400

դրամ


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 47.423.800 դրամ


Արդարադատության նախարարությունն իր երկու ծառայությունների՝ Քրեակատարողականի և Հարկադիրի հետ միասին վերցրած ստացել է 1․931․301․840 դրամ:



Արդարադատության նախարարություն


•   Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ` 291.923.460 դրամ


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 117.466.800 դրամ



Քրեակատարողական ծառայություն


•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ` 1.134.536.970 դրամ


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 36.559.340 դրամ


Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն


•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ` 257.653.970 դրամ


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 93.161.300 դրամ


Ազգային ժողովում ստացել են ընդհանուր 551․319․770 դրամ, Էկոնոմիկայի նախարարությունում՝ 540․810․843 դրամ, Ֆինանսների նախարարությունում՝ 487․926․400 դրամ, Առողջապահության նախարարությունում՝ 256․736․420 դրամ, ԿԳՄՍՆ–ում՝ 332․536․370 դրամ պագևավճար:



Ազգային ժողով


•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  466.137.190 դրամ


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 85.182.580 դրամ



Էկոնոմիկայի նախարարություն


•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ՝  298.491.560 դրամ


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում՝

125.922.900 դրամ



Ֆինանսների նախարարություն


•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ՝ 329.230.500 դրամ


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում՝ 158.695.900 դրամ



Առողջապահության նախարարություն


•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  203.586.520


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 53.149.900



Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն


•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  218.206.470


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 114.329.900


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Ջրային կոմիտեի և Միգրացիոն ծառայության հետ միասին ընդհանուր ստացել է 374․220․ 990 դրամ:



Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն


•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  192.369.200 դրամ


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 78.742.00 դրամ


Ջրային կոմիտե


•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  52.630.500 դրամ


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 18.357.690 դրամ


Միգրացիոն ծառայություն


•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  23.612.900 դրամ


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 8.508.700 դրամ


Շրջակա միջավայրի նախարարությունը Անտառային կոմիտեի հետ միասին ստացել է 226․529․520 դրամ։ 



Շրջակա միջավայրի նախարարություն


•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  127.299.810 դրամ


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 62.399.800 դրամ


Անտառային կոմիտե


•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  25.443.910 դրամ


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 11.386.000 դրամ


Արտաքին գործերի նախարարությունն իրեն ենթակա Պետական արարողակարգի ծառայություն հետ միասին ստացել է 331․098․710 դրամ



Արտաքին գործերի նախարարություն


•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ` 222.428.200 դրամ


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 84.673.300 դրամ


Պետական արարողակարգի ծառայություն


•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  18.158.610 դրամ


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 5.838.600 դրամ


Բարձր տեխնոլոգիաների նախարարությունում բաժանվել է 191․284․560 դրամ պարգևավճար։



Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն


•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  139.834.060 դրամ


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում` 51.450.500 դրամ


Մեր ուսումնասիրություններով ստացված  ցուցանիշը վկայում է, որ պետական ամենաբարձր օղակներում ամենահամեստ չափի պարգևավճարները ստացել են նախագահի աշխատակազմում՝ ընդամենը 142․134․250 դրամ:



Նախագահի աշխատակազմ


•    Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ`  117.267.200 դրամ


•    Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում`  24.867.050 դրամ


Երևանի քաղաքապետարանում 2020-ին ստացել են ընդհանուր 295․563․645 դրամ: Tert.am–ի հարցմանն ի պատասխան հավելել են, որ նոյեմբերին և դեկտեմբերին պարգևավճար չի բաժանվել, իսկ քաղաքապետն ընդհանրապես, պաշտոնավարման օրից պարգևավճար չի ստացել:


Կառավարությունից Էկոնոմիկայի նախարարությունը միակն է, որի փոխանցած տվյալները ճշգրտորեն համապատասխանում են www.minfin.am կայքէջի ցուցանիշի հետ:


Երկրի ղեկավարի աշխատակազմը 2021 թվականին իր պարգևատրումների 2 հոդվածով ընդհանուր բյուջեն ավելացրել է 315․412․250 դրամով:


 

No comments:

READ MORE