մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկա փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 23-ամյա Վահան Աղաբաբյանի վարած BMW մակնիշի 99 ՏT 799 համարանիշի և Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 36-ամյա Արամ Փիրումյանի վարած Mercedes մակնիշի 88 PM 808 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes–ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: © shamshyan.com
No comments:
Post a Comment