Erevan.live-ն այս անգամ զրուցել է հայտնի հայ տիկտոկեր Man___go-ի հետ։ Նա պատմել է ընտանիքի աջակցության, վատ մեկմաբանությունների և դրսում իրեն ճանաչող հետևորդների մասին։ Նշենք, որ Man__go-ն Tik Tok-ում ունի 100.000-ից ավել հետևորդ։
1)Ինչքա՞ն ժամանակ է, որ ունեք էջ Tik Tok-ում, և այն ինչո՞վ Ձեզ գրավեց։
-Ամռանը կլրանա էջիս 2 տարին։ Ուղակի ազատ ժամանակվա զբաղմունք էի օգտագործում։
2)Ինչու՞ հենց Man__go։
- Քանի որ սկսել էի տղայիս հետ վիդեո նկարելը,մտածեցի նենց անուն դնեմ, որ երկուսիս անունն էլ լինի)) դրա համար որոշեցի Man_______go (Mane,Gor)
3)Մենք գիտենք, որ ամուսնացած եք։ Կխնդրեի ներկայացնեիք` ինչպես արձագանքեց ձեր ամուսինը, երբ ասացիք էջ ունենալու մասին։
-Դե սկզբում դեմ էր իմ վիդեոներին, հետո ասացի, որ կսկսեմ տղայիս հետ վիդեոներ նկարելը. համաձայնվեց😁իսկ հիմա երբ Տիկ Տոկը ոչ միայն ազատ ժամանակվա զբաղմունք է,այլ ծառայում է որպես տանից աշխատանք և օգնում է իմ օնլայն խանութի առաջ գնալուն,ամուսինս և ընտանիքս ինձ միայն ու միայն օգնում են😊
4)Դուք բավականին ակտիվ պատասխանում եք ձեր հետևորդներին, նույնիսկ ֆան էջերի հեղինակների հետ եք շփում հաստատում։ Իսկ լինու՞մ են արդյոք բացասական մեկնաբանություններ և եթե այո ինչպես եք դրանց վերաբերվում։
- Բացասական արձագանքները շատ քիչ են,սկզբում ծանր էի տանում,իսկ հիմա պարզապես ջնջում եմ վատ մեկնաբանությունները և վերջ։
5)Պատահե՞լ է, երբ ձեզ դրսում ճանաչել են և մոտեցել։
- Այո՛, չկա այնպիսի օր,երբ ես տանից դուրս գամ և ինձ ոչ ոք չճանաչի կամ չմոտենա,ինչը ինձ համար շատ հաճելի է😊
6)Կհիշեք հետաքրքիր դեպք, որ եղել ձեր հետևորդների հետ հանդիպման ժամանակ։
- Միշտ այնքան հաճելի ա ստացվում,բայց այս վերջում խանութում կանգնած էի,երկու աղջիկ երևի 16-17 տարեկան եկան կողքս կանգնեցին,մեկը մյուսին ասում է վայ Մանեն է, ու այդ ամեն ինչը շատ բարձր)) Մյուս աղջիկը զարմացած ինձ է նայում,ես չկարողացա ինձ զսպել և ծիծաղելով պատասխանեցի
- հա հա ես եմ😁
7)Իսկ Հայ տիկ տոկերներից Ձեզ ավելի շատ ում կոնտենտն է դուր գալիս։
- Չեմ ուզում ինչ-որ մեկին առանձնացնել,բոլոր Հայ հայտնի տիկտոկերներն էլ լավն են իրենց ոճում։
8)Եվ վերջում։ Ի՞նչ կմախթեք ձեր հետևորդներին և առաջիկայում ինչ սպասեն ձեզնից։
- Թող իմ կողքից անպակաս լինեն,միշտ փորձելու եմ ժպիտ պարգևել և այդ ժպիտը կցանկանամ երբեք իրենց դեմքից չհեռանա,Սիրում եմ բոլորին շատ-շատ 🖤 Դե չեմ ցանկանում փակագծերը բացել,բայց հավատացնում եմ առջևում շատ հետաքրքիր նորություն եմ բերելու❤
No comments:
Post a Comment