Վաղեմի ընկերոջ հետ Քորթնի Քարդաշյանի նոր հարաբերությունների վերաբերյալ լուրերը սկսել են տարածվել հունվարին։ Իրապատում շոուի աստղն ու գործարարը հաստատել է, որ հարաբերություններ ունի «Blink-182» խմբի թմբկահար Թրեւիս Բարքերի հետ՝ Instagram-ում ռոմանտիկ լուսանկար հրապարակելով։
Լուսանկարում պատկերված են միայն ձեռքեր, սակայն դաջվածքներից դվար չէ գուշակել, թե ով ով է Քորթնիի առեղծվածային սիրելին։ «Երբ ընկերները սիրահարներ են դառնում»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է աստղը։ Թրեւիսը եւս հրապարակել է լուսանկարն Instagram-ի Stories բաժնում։
Քորթնիի սիրավեպի մասին հայտնի է դարձել այս տարվա հունվարին, սակայն զույգը չէր մեկնաբանում այս տեղեկությունը։ Լրատվամիջոցները չեն բացառում, որ Քորթնին ընկերոջ հետ լուսանկարը հրապարակել է ի պատասխան նախկին ամուսնու՝ Սքոթ Դիսկիի հայտարարության, որը հաստատել էր, որ հանդիպում է 19-ամյա Ամելիա Գրեյ Հեմլինի հետ։
Քարդաշյանն ու Դիսկինը երեք երեխա ունեն՝ 11-ամյա Մեյսոնը, 8-ամյա Պենելոպան եւ 6-ամյա Ռեյնը։ Քորթնիի նոր սիրելին եւս բազմազավակ հայր է։ Բարքերը նախկին կնոջից՝ Շեննա Մաուքլերից երեխաներ ունի՝ 15-ամյա Ալաբաման, 17-ամյա Լենդոնը, ինչպես նաեւ խորթ դուստրը՝ Ատյանան։
No comments:
Post a Comment