Տիրան Խաչատրյանը իրավաբանորեն մնում է ԳՇ պետի առաջին տեղակալի իր պաշտոնում. փաստաբանական ընկերություն - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

3/31/2021

Տիրան Խաչատրյանը իրավաբանորեն մնում է ԳՇ պետի առաջին տեղակալի իր պաշտոնում. փաստաբանական ընկերություն

 Տիրան Խաչատրյանի հայցադիմումը վարույթ ընդունելու պայմաններում պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանների կատարումը համարվում են կասեցված, որպիսի պայմաններում գեներալ-լեյտենանտը իրավաբանորեն հանդիսանում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկացնում է TK & Partners փաստաբանական ընկերության ֆեյսբուքյան էջից:




«Հայտնում ենք, որ այսօր՝ 2021թ. մարտի 30-ին, Վարչական դատարանի կողմից վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցն (սա մեր ընկերության կողմից ներկայացված երկրորդ հայցադիմումն է) ընդդեմ Պաշտպանության նախարարի և ԶՈՒ Գլխավոր շտաբի, որոնց հրամաններով Տիրան Խաչատրյանը հանվել էր զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի ցուցակներից և համապատասխանաբար ազատվել Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։


Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով և Վարչական դատարանի կողմից Տիրան Խաչատրյանի հայցադիմումը վարույթ ընդունելու պայմաններում պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանների կատարումը համարվում են կասեցված, որպիսի պայմաններում գեներալ-լեյտենանտը իրավաբանորեն հանդիսանում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ»,- հայտնում են փաստաբանական ընկերությունից:

No comments:

READ MORE