Իմ Անխիղճ Մենս, Ապրել Չի Լինում, Բալ - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

3/27/2021

Իմ Անխիղճ Մենս, Ապրել Չի Լինում, Բալ

 



Մեն, ապրել չի լինում, բալ, էս ինչ արեցիր….. դու հիմա , ասում են, վերևում ես……իսկ ես այդպես էլ քո հողի տակից դուրս չեկա….. նա, ով ապրում է, էլ ես չեմ….. ու նա ինձ հարազատ չի այլևս….. էլ ում այսպես վստահորեն հենվեմ….Մե՜ն….էս ինչ արեցիր….. իմ անխիղճ Մենս. Գրել է Կարին Տոնոյանն իր Ֆբ էջում


Ներկայացնում ենք պատմվածք, որը նվիրում է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի վառ հիշատակին

Պատերազմ կա, որ աշնանը գալիս է՝ տերեւաթափի փոխարեն կյանքաթափ անելով երկիրը: Այս աշունը այդպիսին էր: Լուռ, անխոստում:

Պատուհանի մոտ մնացած երազանքներ, հողի հետ խառնված արյուն ու գրքերի թաց էջեր: Աչքերի անհաշվելի բազմությունից գլորվում են հույսի կաթիլները: Արցախն ապրել է ուզում: Անընկճելի որդիներն իրենց ձեռքերով են պահում մի բուռ Արցախը: Այդ բռի մեջ կյանք կա: Աննվաճ ոգի ու հաղթանակի սպասող թռչունների թռիչքում անվեհերություն է։

Սպասում…

Պատերազմը թեքեց գլուխն ու տեղափոխվեց ուրիշ տեղ: Նա էլ դեպի այդ կողմը շտապեց: Չէր լսում ոչ ոքի, առաջ էր գնում, էլի առաջ:
Պատերազմն այստեղ էր: Չէր խոսում ոչ ոքի հետ:
Անընդհատ կրակոցների, արկերի պայթյուններ, խլացնող ձայներ:

– Մենուա՜, հետ արի, կրակում են, հետ արի,- գոռաց ընկերը:

– Կռվում ենք, ինչ հետ գալ, կռվում ենք…

– Գալիս են, դրանք գալիս են, նայիր, տես ինչքան շատ են,- ձայնը մի կերպ դուրս հանելով ասում է Մենուայի դիրքի տղաներից մեկը:

– Գալիս են՝ ուրեմն սատկացնելու ենք, ոչ մի նահանջ, մենք հող չենք տա,-պատասխանը եղավ կտրուկ:
Մարտերը շարունակվում էին… ամեն ինչ ծանր էր:

Վիրավորներին մի կերպ դուրս են բերում մարտադաշտից: Կրակոցները չեն դադարում, բայց տղաները կռվում էին, չխնայելով անգամ ամենաթանկը՝ իրենց կյանքը:

Կյանքը պատերազմի հետ շարունակվում էր: Թշնամին կրկին առաջ էր գալիս: Մեր զորքը չէր նահանջում, որովհետեւ Մենուան ասել էր՝ ոչ մի նահանջ:
Այսպես մի քանի ժամ: Ամեն ինչ թեժանում էր…տղաները կռվում էին:

– Գալի՜ս են, հետ անցի,-աջ մասից մեկը գոռաց։

Մենուան առաջ անցավ, զենքի վերջին փամփուշտներով թշնամու հոծ բազմության վրա կրակ բացեց։ Մարմնով դիրքը պահեց։ Կյանքով կյանք տվեց։

Երանի օրը այլ կերպ բացվեր ու ծառերը մի ուրիշ կերպ թերեւաթափ լինեին։

Օրը մեռնում է սպասումից…
Դեռ երկինքը կա։ Թռչում են թռչունները։

Комментариев нет: