Ադելը բաժանվել է ամուսնուց եւ խոստացել չերգել բաժանման մասին - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

3/05/2021

Ադելը բաժանվել է ամուսնուց եւ խոստացել չերգել բաժանման մասին

 Բրիտանացի երգչուհի Ադելը բաժանվել է ամուսնուց եւ խոստացել չերգել բաժանվելու մասին։ Այս մասին գրում է Daily Mail-ը։


Դերասանուհին եւ նրա նախկին ամուսինը՝ գործարար Սայմոն Կոնեկին, ամուսնալուծվել են։ Նախկին զույգը որոշել է գույքի բաժանման հարցերը եւ այժմ պաշտոնապես ամուսնալուծված է:




Պարբերականում նաեւ հիշատակել են նախկին ամուսինների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության մասին. երգչուհին համաձայնության է եկել այն մասին, որ չի պատմի մամուլում եւ իր երգերում նրանց հարաբերությունների մասին: Երգչուհու ծանոթների մի աղբյուր նշել է. «Նրանք անհանգստանում են Անջելոյի՝ իրենց որդու համար, Այդ պատճառով Ադելը որոշել է նույնիսկ չերգել նախկին ամուսնու հետ հարաբերությունների մասին։ Դա հարգանքի նշան է նրա կողմից»։ Ինսայդերը ընդգծել է, որ սիրո փորձը միշտ եղել է ոգեշնչման աղբյուր կատարողի համար։


Երգչուհին եւ գործարարը նշանադրվել են 2017 թվականի մարտին Լոս Անջելեսի իր առանձնատանը կայացած փակ արարողության ժամանակ: 2019 թվականի սկզբին զույգը սկսել է ապահարզանի գործընթացը։

Комментариев нет: