Եթե այդ գրանտը Փաշինյանն է երաշխավորել՝ թքեմ իր ճակատին. Պետրոսյանը՝ ԱՄՆ-ից տրվող գրանտի մասին (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/05/2021

Եթե այդ գրանտը Փաշինյանն է երաշխավորել՝ թքեմ իր ճակատին. Պետրոսյանը՝ ԱՄՆ-ից տրվող գրանտի մասին (տեսանյութ)

 ArmDaily.am-ի հետ զրույցում անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ երեք օր է, ինչ «Իմ քայլը» խմբակցությունը հարցնում է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ցանկացած հարց, բացի հաստատված օրակարգը քննարկելուց։


Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի երկու թեկնածու էր նշանակել, սակայն մեծամասնություն կազմող խմբակցությունը հարցեր էր ուղղում Վարդազարյանին և կատարելապես անտեսել էր ներկայացված երկու թեկնածուներին։



Պետրոսյանը նշում է, որ խմբակցության անդամների՝ Վճռաբեկի սահմանադրական գործառույթի մասին հարց տալու դեպքում վստահ է, որ պատգամավորների 80 տոկոսը չեն կարողանա ոչինչ ասել։


Անդրադարձ եղավ նաև ԱՄՆ-ի կողմից գրանտի տրամադրմանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարիդրացիական կապեր հաստատելուն, նա ասաց, որ պետք է թքել յուրաքանչյուրի ճակատին, ով այդ գրանտը կհաստատի։


Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հայտարարությանը, որ նա չի պատրաստվում ղեկավարել ընդդիմությանը, անկախ պատգամավորն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը հարգանքի արժանի քաղաքական գործիչ է։


Մանրամասները՝ տեսանյութում։



Комментариев нет: