Բարձրագույն Դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը քաղաքական հայտարարություն է արել: Այս մասին ADTV «Հարցազրույցի» տաղավարում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Ինչ վերաբերում է տարածված լուրերին, որ Վարդազարյանի դեմ Ազգային Ժողովում արշավն ինքն էր կազմակերպել, վերջինս ժխտեց այդ լուրերի՝ իրականությանը համապատասխանելը:Անդրադառնալով Գլխավոր Շտաբի տարածած հայտարարությանը, նա նշում է, որ այդ հայտարարությունը ևս քաղաքական էր,սակայն ԳՇ պետի հեռացումը իրավական ճանապարհով է արվում:
«Հայտարարությունն ինքնին քաղաքական է եղել, բայց պաշտոնից ազատման պրոցեսն իրավական դաշում է»,-ասաց Հակոբյանը:
Երեք փոխմարզպետների հրաժարական տալն ու վարչապետի հրաժարականը պահանջելը Հակոբյանը պայմանավորում է նրանով, որ վերջիններս չեն հասկանում,թե ինչի մեջ են մտնում:
«Նրանք միանում են մի բանի, որը ի սկզբանե հակասահմանադրական է: Նրանք ներքաշվում են քաղաքականության մեջ»,-ասաց Հրաչյա Հակոբյան:
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների կայացմանը, նա ասաց, որ հիմա կրքերը կարծես թե հանդարտվել են ու ընդդիմությունը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների:
Մանրամասները՝ տեսանյութում:
No comments:
Post a Comment