Եթե Լիլիթն Ու Վահրամը Բաժանվել Են․ Ո՞վ Է Երեխայի Հայրը - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

3/27/2021

Եթե Լիլիթն Ու Վահրամը Բաժանվել Են․ Ո՞վ Է Երեխայի Հայրը

Վերջերս անընդհատ համացանցում լուր էր տարածվել այն մասին, որի Լիլիթ Հովհաննիսյանն ու իր ամուսինը` Վահրամ Պետրոսյանն ամուսնալուծվել են: Բանն այն է, որ վերջին շրջանում աստղային այս զույգին միասին դժվար է հանդիպել երեկույթների և միջոցառումների ժամանակ։Եղել է, որ լրատվամիջոցները կապ են հաստատել Վահրամի հետ` ճշտելու համար` արդյո՞ք լուրը համապատասխանում է իրականությանը:Վահրամը, սակայն, ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց լուրը` ասելով.«Ես չեմ ցանկանում որևէ լրատվամիջոցի մեկնաբանություն տալ»:

Սակայն այսօր էլ լուրեր տարածվեցին, որ Լիլիթ Հովհաննիսյանը հղի է. Starnews.am-ը գրում է․ Օրերս անդրադարձել էինք այն թեմային, որ Լիլիթ Հովհաննիսյանն անհետացել է: Երգչուհու Instagram-ի վերջին գրառումն օգոստոսին է եղել, նույն պասիվ վիճակն է նաև Youtube-յան ալիքում և ֆեյսբուքում: Հիշեցնենք, որ մինչ այդ Լիլիթ Հովհաննիսյանը համարվում էր ամենաակտիվ երգչուհիներից, երկար չէր սպասեցնում իր նոր տեսահոլովակներին:

Պատերազմից հետո տեղեկացանք, որ Լիլիթ Հովհաննիսյանը նաև անձնական կորուստ է ունեցել. մահացել է երգչուհու հայրը, ըստ տեղեկությունների՝ մահվան պատճառը համավարակն էր:Starnews.am-ին հաջողվել է պարզել, որ այս երկարատև լռության պատճառն անձնական կորուստն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երգչուհին պատրաստվում է մայրանալ, ավելին՝ շուտով կփորձենք նաև հրապարակել լուսանկարներ նոր կարգավիճակում գտնվող Լիլիթից: Տեսանյութը ստորև

 

No comments:

READ MORE