Խնդրել եմ` վատ մեկնաբանություններ չթողնեն։ Ու հավատացեք, օգնել է. Էվիկ - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

3/25/2021

Խնդրել եմ` վատ մեկնաբանություններ չթողնեն։ Ու հավատացեք, օգնել է. Էվիկ


Տիկտոկեր Էվելինա Խանոյանը(Էվիկ) Erevan.live-ին պատմել է Tik Tok ունենալու, վատ մեկնաբանությունների և կոնտենտը փոխելու մտքի մասին։

1)Դուք շատ կարճ ժամանակում 25.000 -ից ավել հետևորդ ձեռք բերեցիք։ Կասե՞ք ինչպես միտքն առաջացավ Tik Tok բացելու։

- Տիկտոկ վաղուց ունեի, բայց լուրջ չէի վերաբերվում։Չգիտեմ ինչու որոշեցի փաստեր նկարեմ Գերմանիայի մասին, լրիվ սպոնտան որոշում էր և չէի սպասում նման արձագանքի։


2)Ձեր հիմնական կոնտենտը Գերմանիայի մասին հետաքրքիր փաստեր ներկայացնել է։ Ե՞րբ զգացիք, որ այդ ձևաչափը ձեր լսարանին դուր է գալիս։

-Մինչև այդ տարբեր պարային և հումարային վիդեոներ էի դնում և նման արձագանք չկար։Փաստերի ակտիվությունից ոգևորվեցի և շարունակեցի նոր փաստեր պատմել։



3)Դուք շատ ակտիվ պատասխանում եք դրական մեկնաբանություններին։ Իսկ նկատե՞լ եք բացասական մեկնաբանություններ։ Եվ եթե այո, ինչպե՞ս եք դրանց վերաբերվում։

- Վատ մեկնաբանություններ իհարկե հազվադեպ, բայց պատահում են։ Երբեք ի պատասխան չեմ վիրավորել։ Ընդհակառակը փորձել եմ մեղմ պատասխանել, կամ եղել է նույնիսկ խնդրեմ, որ վատ մեկնաբանություններ չթողնեն էլ։ Եվ չեք հավատա, բայց հրաշալի օգնել է։ Մարդիկ ովքեր նույնիսկ ժամանակին վատ են մեկնաբանել, սկսեցին դրական քոմենթներ թողնել։


4)Կհիշե՞ք, որևէ մեկնաբանություն, որը, այսպես ասած,  ձեր օրը լցրել է։

-Առաջին անգամ, երբ իմ սիրելի տիկտոկերներից մեկը, Sonashine-ը ինձ քոմենթ էր գրել, դեռ իմ լսարանը նոր-նոր էր հավաքվում, շատ ոգևորվել էի իր դրական արձագանքից։


5)Դուք այժմ բնակվում եք Գերմանիայում։ Պատահե՞լ է, երբ դրսում ձեզ ճանաչել են և մոտեցել։

-  Ո՛չ, իմ հետևորդների 90%-ից ավելին Հայաստանից են: Երևի թե Հայաստանում ավելի շատ հավանականություն կա, որ կճանաչեն))


6)Իսկ կոնտենտը փոխելու միտք եղե՞լ է։

- Կտրուկ փոփոխություններ երևի թե չեն լինի, բայց վերջին ժամանակերում փորձում եմ նաև տարբեր ձևաչափեր: Բայց կարծում եմ, միևնույնն է, ամենաշատը էստեղի կյանքն է հետաքրքրում իմ հետևորդներին՝ Հայաստանի և Գերմանիայի տարբերությունները:



7)Ի՞նչ կմաղթեք Ձեր հետևորդներին։ Եվ առաջիկայում ձեզնից ի՞նչ սպասեն։

- Իմ հետևորդներին կմաղթեմ, որպեսզի հավատան իրենց ուժերին և չվախենան մեծ նպատակներից: Իսկ իմ կողմից թող սպասեն լիքը մոտիվացիա ու դրական լիցքեր: Հուսով եմ, որ կարողանում եմ իրենց վերադարձնել այն դրականը, որը որ ստանում եմ: 😊


Նյութի հեղինակ՝ Մարիամ Թեյմուրազյան





No comments:

READ MORE